Օգնիր տուժողին

Ակցիա Իրանի դեսպանատան մոտ A1plus.am

19.03.2019 | 20:01


l-2yrSxZEEKN

Հայաստանցի մի  խումբ իրավապաշտպաններ  հավաքվել էին  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ և պահանջում էին  Իրանի իշխանություններից ազատ արձակել  իրավապաշտպան Նասրին Սոթուդեհին: Նասրինը դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և 148 մտրակի հարվածի, այն բանի համար, որ տարիներ շարունակ պաշտպանել է ընդիմադիր առաջնորդների, ակտիվիստների, լրագրողների ու պարտադրված գլխաշորից հրաժարված կանանց իրավունքները: Իրանում նրան հռչակել են որպես ազգի թշնամի:  «Իրավունքի ուժ» ՀԿ -ի հիմնադիր Արման Ղարիբյանի խոսքով մեղադրանքները կարող են նույնիսկ շինծու լինել՝  նպատակ ունենալով լռեցնել  իրավապաշտպանի խոսքը: Ակցիայի  մասնակիցները ստորագրահավաք  են կազմակերպել և երբ փորձեցին ցուցակը   դեսպանատան աշխատակցի միջոցով տեղ հասցնել, սակայն ակտիվիստներին փոխանցեցին որ նամակը պետք է հանձնեն Հյուպատոսարան: Երբ մասնակիցները նամակը տարան Հյուպատոսարան, պարզվեց որ աշխատանքային ժամը ավարտվել է:  Մասնակիցները նամակը կրկին փորձեցին փոխանցել  դեսպանատան աշխատակիցներին, բայց անօգուտ: Նամակը փոխանցելու միակ տարբերակը դրա համար նախատեսված արկղիկն էր:

https://a1plus.am/hy/article/204176