Օգնիր տուժողին

«Ամբաստանյալ Վահագն Աբգարյանի իրավունքները խախտվել են»: «Վելես» իրավապաշտպան կազմակերպություն Loritv.am

06.07.2019 | 16:37


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սուսաննա Գզոգյանի ղեկավարությամբ կայացավ Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող Վահագն Աբգարյանի և Վլադիմիր Դավթյանի գործով դատական հերթական նիստը։ Նիստը մեկնարկեց Վահագն Աբգարյանի հայտարարությամբ՝ առ այն, որ հետախուզման մեջ գտնվող քննչական կոմիտեի, հատուկ կարևորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Հարությունյանը սույն գործով 3 տուժողների վրա ճնշում է գործադրում, շարունակեց որ կեղծված են նաև սղագրությունները: