Օգնիր տուժողին

Աշխատանքի հնարավորություն հոգեբանների համար

08.06.2020 | 08:58


hellas-network-organosi-kai-leitourgeia-call-center (1)

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը փնտրում է հոգեբանների COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության պանդեմիայի պատճառով հոգեբանական  աջակցության կարիք ունեցող   Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ՀՀ քաղաքացիներին հեռավար եղանակով մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

 

Աշխատանքի սկիզբը՝ հունիսի 25։

Աշխատանքի տևողությունը՝ պայմանագրային։

Վճարումը՝ պայմանագրային։

Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 10։

 

Աշխատանքի նկարագրությունը

Հոգեբանները հեռախոսազանգի, տեսակապ ապահովող հավելվածների, առցանց հաղորդակցության այլ միջոցներով հոգեբանական ծառայություն են մատուցելու COVID-19 համավարակից տուժած քաղաքացիներին, ինչպես նաև ամիսը 2 անգամ կանցկացվեն  հաղորդումներ  հոգեբանների մասնակցությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

 

Պահանջվող որակավորումներ

Հոգեբանի որակավորման բարձրագույն կրթություն,

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,

Հայերենի գերազանց իմացություն,

Բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,

Հեռահաղորդակցության միջոցներից օգտվելու կարողություն և փորձ,

Հետևյալ խմբերից առնվազն մեկի հետ աշխատելու փորձառություն․

Երեխաներ, դեռահասներ, բռնության ենթարկված անձինք, ԼԳԲՏԻ անձինք, կախվածություն ունեցող անձինք։

 

Դիմելու կարգը․

Հետաքրքրված անձինք մինչև հունիսի 10-ը ներառյալ պետք է իրենց ինքնակենսագրականներն ու ուղեկցող նամակները (առավելագույնը կես էջ) ուղարկեն info@veles.am  էլեկտրոնային փոստին՝ նամակի առարկայի տողում նշելով «հոգեբանի աշխատանք» ։ Դիմած անձանց հետ կապ կհաստատվի բջջային հեռախոսահամարի միջոցով։

Ծրագիրն իրականացվելու է 2020 թ․ հունիս-դեկտեմբեր ամիսներին Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ։