Օգնիր տուժողին

Բացահայտվել է նոր կոռուպցիոն կծիկ․ Սերժ Սարգսյանի հովանավորյալը թալանել է պետության միջոցները 1in.am

12.11.2018 | 20:43


«Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին տարածած հաղորդագրությամբ փաստեր էր ներկայացրել մի մեծ ֆինանսական խարդախությունների մասին։ Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն ֆինանսական խարդախություններ է արել և իր կողմից կառուցվող շենքերում անշարժ գույք գնած քաղաքացիներին պայմանագրով սահմանված տարածքից ավելի փոքր տարածք է տրամադրել, իսկ պետությունից հարկեր թաքցնելու նպատակով բնակարանների իրական արժեքը, որը տարիների ընթացքում փոխանցել են գնորդները, չի արտահայտվել պայմանագրում։ Այս տեղեկատվությունը ուշագրավ է նրանով, որ «Էլիտ Գրուպ»-ի սեփականատեր Արմեն Մկոյանը հանդիսանում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերը: Մասնավորապես, Աղստև գետի վրա գործող ամենահզոր ՀԷԿ-ը շահագործում է «ԷլԷնԷքս» ՍՊԸ-ն։ Ընկերության կանոնադրական կապիտալը 200 մլն դրամ է: Տարեկան արտադրում է 9 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Ընկերության ամենամեծ բաժնետերը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է: Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը: Ինչպես տեսնում ենք, նրա գործընկերների շարքում է նաև Արմեն Մկոյանը:

Իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Մուշեղ Շուշանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մի քանի քաղաքացիներ են դիմել նույն խնդրով, ներկայումս իրենք փաստահավաք աշխատանք են կատարում և բոլոր նյութերն ունենալուց հետո պատրաստվում են դրանք ներկայացնել իրավապահներին։ «Կարճ ժամանակ անց, երբ մենք կունենանք փաստերի բավարար համակցություն, հաղորդում կներկայացնենք հանցագործության մասին։ Սա հանցավոր սխեմա է, որը գործել է համատարած։ Խոսքը գնում է հարյուրավոր քաղաքացիներին պատճառված վնասի, խարդախության և, ի վերջո, պետությանը պատճառված հսկայական վնասի մասին։ Ու այս ամենը հնարավոր է դարձել հովանավորչության արդյունքում։ Արմեն Մկոյանը օգտվել է անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունից»,- ասաց Մուշեղ Շուշանյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

https://www.1in.am/2458664.html