Օգնիր տուժողին

Դատախազ Տիգրան Ենոքյանը զենքով մտել է դատարանի դահլիճ

20.05.2020 | 18:53


imgonline-com-ua-2to1-ILmVXpwAZJzZ

 

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայր Տիգրան Ենոքյանը զենքով է մտել դատարանի շենք և ցանկացել է այն իր մոտ պահել դատական նիստի ընթացքում։ Վահագն Աբգարյանի գործով նիստը նախագահող դատավոր Սուսաննա Գզոգյանը տեղեկացել է, որ դատախազի մոտ զենք կա և նրան զգուշացրել է, որ նա չի կարող դատական նիստին զենքով մասնակցել, ինչին ի պատասխան դատախազն անկեղծացել է՝ ասելով, որ նա բոլոր նիստերին է գնում զենքով և դատավորից պահանջել է իրենց ցույց տալ, թե որ օրենքն է իրեն արգելում զենք կրել նիստերի դահլիճում։ Դատավորը դատախազին ծանոթացրել է Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականին ընդունած ԲԴԽ-5-Ն-2 որոշմանը, որի 42-րդ հոդվածը սահմանում է․ «Արգելվում է վարչական շենքեր զենք և զինամթերք ներս բերելը՝ բացառությամբ օրենքով նախատեսված կարգով ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված զենք և զինամթերք ներս բերելու դեպքերի: Զենքը և զինամթերքը հանձնվում են կենտրոնական պահակակետ` այդ նպատակով հատուկ կահավորված համապատասխան պահարաններում պահելու համար»։ Դատական նիստն ընդմիջվել է, որպեսզի դատախազը հանձնի իր զենքը։ Դատական նիստին ներկա իրավապաշտպան Մարինա Պողոսյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն անվտանգ իրեն չի զգում, երբ դատախազ Տիգրան Ենոքյանը զենքով է ներկայանում դատական նիստին․ «Ես բազմիցս հայտարարել եմ, որ Տիգրան Ենոքյանը հանցանք է գործել, այսօրվա իր արարքը ևս ապացուցում է, որ նա հակված է խախտելու օրենքներ և այլ իրավական ակտեր։ Ես վստահ չեմ, որ իր հետ ներս բերված զենքը մի օր չի օգտագործի օրինակ իմ դեմ՝ հաշվի առնելով իմ երկարատև պայքարը դատախազության դեմ»։ Դատական նիստը հետաձգվել է մինչև հունիսի 3-ը։

https://www.facebook.com/marinapoghosyan13/videos/2650945671678657/?_nc_cat=101&_nc_sid=b96e70&_nc_eui2=AeHVLex9iA5dsIuxVs8uUqh7cSONp2FGI91xI42nYUYj3ZUuAYowFOYyEVq3q0_izVUs5fFYeTrQpTWwsPGkrmgj&_nc_oc=AQmFc-A_u9hlcZQHtiViY353CfB7KmqNvzoPVeHu78Me6dNF4u6QDljyPVVwreNNITwsDbPyRZo4VfjbcW-Y4xjE&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=d157552c422d05835884ff32e16c48d1&oe=5EE8EC6B&dl=1