Օգնիր տուժողին

Եթե Հունան Պողոսյանին ներվեց, Հայաստանում բանտեր չպիտի լինեն /տեսանյութ/ Henarar.am

10.11.2018 | 14:08


Եթե պետությունը չթերանար և կատարեր իր պարտականությունները, գուցե ծայրահեղ աղքատության մեջ ապրող Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանը չհայտնվեր ամբաստանյալի աթոռին։ Իսկ եթե Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողնի գողության համար դատապարտված Հասմիկի մասին Վերաքննիչ դատարանի որոշումը, 37-ամյա բազմազավակ մայրը 5 տարի կանցկացնի բանտում, իսկ նրա անչափահաս երեխաները կարող են հայտնվել մանկատանը։ Այսօր նրա պաշտպանները ասուլիս էին հրավիրել:

Սիսիանցի բազմազավակ մայր Հասմիկ Սարգսյանը 10 000 դրամ գողանալու համար դատապարտվել է 6․5 տարվա ազատազրկման։ Դեռևս նախորդ իշխանության օրոք հարցը բարձրացրել են որոշ հասարակական կազմակերպություններ՝ բողոքելով Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

Միայնակ մայրը 4 երեխաներին պահել է մեծ դժվարությամբ։ Չնայած ամուսնուց դատարանով բաժանված չէ, սակայն նրանք մի քանի տարի է՝ ապրում են առանձին, ոչ մի շփում չկա։ Վերջինս ֆինանսապես չի օգնում ընտանիքին։