Օգնիր տուժողին

Եթե Մկոյանը գումար է փոխանցել վարչապետի տիկնոջ հիմնադրամին, դա կոռուպցիա է Politik.am

14.02.2019 | 17:57


20190214WXLE1hmeW8oUq9gg_HQ5ON_large

Շաբաթներ առաջ Politik.am-ըտեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում «Վելես» իրավապաշտպան հկ-ի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել «Էլիտ Գրուպ»-ի կողմից հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ։ «Էլիտ Գրուպ» ընկերության սեփականատեր Արմեն Մկոյանը մտերիմ հարաբերություններ ուներ, այժմ էլ մտերիմ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փետրվարի 8-ին Մկոյանը մի շարք այլ գործարարների հետ հանդիպել է Փաշինյանին։ Սա Մկոյանի և վարչապետի արդեն երկրորդ հանդիպումն է, առաջինը նոյեմբերին էր։

Այս մասին Politik.am-ը զրուցել է «Վելես» իրավապաշտպան հկ-ի նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ: Վերջինս ասում է.«Մկոյանի՝ Փաշինյանի հետ մտերմանալը անսպասելի չէր: Ինքն ամառվանից գիտեր, որ բողոքներ կան: Դրա համար էլ, սկզբից նոյեմբերին կազմակերպված դրամահավաք-ճաշկերույթին մասնակցեց և հանդիպեց Փաշինյանին, և արդեն հիմա,-լուանկարներ ևս կան հանդիպումից, որոնց մասին իրավապաշտպանն ասում է,-այդ նկարները հիմա հատուկ են տեղադրվում, որ զսպաշապիկ լինեն քննչական կոմիտեի համար: Որ իրենք տեսնեն, որ այդ մարդը վարչապետի կողքին է կանգնած, իրեն չի կարելի մեղադրանք առաջադրել: Նիկոլ Փաշինյանը, Արմեն Մկոյանի հետ նկարվելուց առաջ չգիտի՞՝ ում հետ է նկարվում: «Ֆիրդուսի» գոտին Արմեն Միկոյանն է տապալել, Տիգրան Սարգսյանի հետ խառնված է եղել Համաշխարհային բանկից ստացած գումարների մախինացիաների մեջ, Կարեն Կարապետյանի հետ բաժնետեր է, ու այդ ամենի հետ մեկտեղ այս պահին իր վրա քրեական գործ կա հարուցված»,-ասում է Պողոսյանը:

Մամուլում հրապարակումներ կան, որ Արմեն Մկոյանը նաև դրամական փոխանցումներ է արել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին: Մարինա Պողոսյանը այստեղ կոռոպցիոն ռիսկ է տեսնում.«Այս արատավոր պրակտիկան՝ հիմնադրամներ ստեղծել կանանց, զոքանչների, տատիկների, քարտուղարուհիների անունով, խոսում է կաշառքի օրինականացված տեսակի մասին: Ինձ համար միանշանակ է, որ եթե պարզի, որ Արմեն Միկոյանը փոխանցում է արել Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակբոյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին, դրանում կոռուպցիոն ռիսկ կա: Նաև՝ միամտություն կլինի կարծել, թե Մկոյանը միայն մեկ կազմակերպություն ունի և միայն այդ կազմակերպություններից են կատարվել փոխանցումներ, կամ՝ միայն հիմնադրամին են փոխանցվել»:

Մարինա Պողոսյանն ասում է, որ «Վելես» հկ-ն մի քանի աշխատակից ունի, և այդ մի քանի հոգով կարողացել են մեծածավալ ինֆորմացիա հավաքել, իսկ ամբողջ քննչական կոմիտեն, ստացվում է, 3-4 ամիս այդ գործը քննելով՝ ոչինչ պարզել չի կարողանում.«Մենք իրենց տրամադրել էինք բազմաթիվ փաստական տվյալներ՝ տեսաձայնագրություններ, փաստաթղթեր և այլն: Իրենք ուզում են այնպես անել, որ գործը կաճվի»:

Գործը կարճվելու դեպքում «Վելես» հկ-ն պատրաստվում է բողոքարկել.«Մենք էլի  տվյալներ ունենք, որոնք կներկայացնենք: Ժամանակին շատ խելոք գտնվեցինք, որ քննչական մարմիններին չտվեցինք մեր ունեցած բոլոր տվյալները: Մենք այժմ էլ ունենք ապացույցներ, թե ինչպես են տուժողի բերանը փակել: Այժմ այդ տուժողը դարձել է Միկոյանի հլու-հնազանդ ստրուկը: Իրենք չարաչար սխալվում են՝ կարծելով, թե քննչական մարմիններին պետք է անուններ տանք, Միկոյանն էլ, իր հանցագործ շրջապատով, օրինակ՝ մարդասպանության համար դատված Արթուր Ավդալյանի հետ, հերթով փակի բոլորի բերանները»,-ամփոփեց Մարինա Պողոսյանը:

http://politik.am/%D5%B4%D5%AF%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D6%80-%D5%A7-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%B6%D6%81%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5/?fbclid=IwAR3l7pslgEfrq1B-DtA1nkooLrtHvCXaZ-CS_76Tohkfy50mpKNEUi8xk7M