Օգնիր տուժողին

Եթե Սերժ Սարգսյանը չպետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր, ինչո՞ւ էինք մերժում, թող Վանա կատվի հետ մնար 1in.am

29.04.2019 | 20:12


Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը համառորեն չի ցանկացել պատասխանել, թե 28 տարեկանում ինչպես է կարողացել կուտակել 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար։ Լրագրողների կողմից հնչեցրած այդ հարցին նա պատասխանել է, որ էթիկայի տեսանկյունից նպատակահարմար և ճիշտ չի գտնում դա քննարկել։

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ի՞նչ կասեք, եթե այն քննարկենք ոչ թե էթիկայի, այլ օրենքի տեսանկյունից, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Ես չեմ զարմանում։ Իսկ ո՞ր մեկն է պատասխանել։ Մեր երկրում մենք ունենք շատ լավ նախադեպ՝ Վաչագան Ղազարյանը, որն ասաց՝ այդ 1 միլիարդը ընկերս է տվել Ռուսաստանից, և նպատակահարմար չեմ գտնում ասել և այլն։ Երեկ ես կարդացի, որ նույն Վաչագան Ղազարյանը վարչական դատարան էր դիմել, որովհետև գտնում է, որ դա էթիկայի նորմերին չի համապատասխանում։ Այսինքն՝ պատկերացնում եք, սա ցինիկության գագաթնակետն է։ Մենք ունենք օրենքներ, բայց ցավում եմ, որ դրանք ի կատար ածող չունի՝ երևի գործիքակազմը չունենք, կամ՝ քաղաքական կամքը»։

Մարինա Պողոսյանը նաև հավելեց․ «Եթե մենք պայքարում ենք կոռուպցիայի, փողերի լվացման դեմ, ապա մենք բոլորս պարտավոր ենք իմանալ պետական պաշտոնյաների գումարների ծագման աղբյուրները, որովհետև շուրջ 30 տարի է մեզ մոտ բոլոր պետական պաշտոնյաները հենց պաշտոնի են անցնում, չգիտես, թե որտեղից իրենց կանայք սկսում են հարստանալ։ Ինչ վերաբերում է Քյարամյանին, ապա նա ունի հստակ աշխատավարձ, և չեմ կարծում, որ այս կարճ ժամանակահատվածում նա աշխատել է այդ գումարները։ Եթե կտակ է ստացել կամ այլ նվիրատվություններ, ապա գուցե դրանց աղբյուրները ցույց տա։ Գիտեք, ես միշտ ասել եմ՝ մեր երկրի դատախազը տեղում չի»։

Մանրամասները՝ տեսանյութում։