Օգնիր տուժողին

Ենթադրյալ սպանության վայրի ”պարող աթոռը” (տեսանյութ)

31.08.2017 | 13:23


21191039_1220454744727764_1991428066_o

Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը մեղադրվում է Մովսես Ներսիսյանի սպանության մեջ, որն իբրև կատարվել է ”Մագնում Մոթել”հյուրանոցի սենյակներից մեկում: Ի դեպ Իսրայել Սարգսյանը մեղադրվում է Մովսես Ներսիսյանի սպանության մեջ այն պարագայում, երբ առայսօր գտնված չէ Մովսես Ներսիսյանի մահը փաստող՝ Մովսես Ներսիսյանի դիակը: Նախաքննությունը տվյալ փաստը ապացուցված է համարել հիմնվելով միմիայն հինգ դրվագներով մոնտաժված մասնավոր խոսակցության հիման վրա, որը տեղի է ունեցել սույն գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանի և վկա Տիգրան Ասատրյանի միջև: Հարկ է նշել, որ խոսակցությունը կրել է մասնավոր բնույթ, չի հանդիսացել օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունք՝ բնականաբար չի եղել դատարանի թույլատվություն: Իսրայել Սարգսյանը 17.07.2017թ. դատական նիստին հղում կատարեց քրեական գործի նյութերին, մասնավորապես փորձագետի եզրակացությանը, որ մեղադրանքի հիմքում ընկած ձայնագրությունը բնօրինակ չէ, բացակայում է կրիչը, առկա են մոնտաժման հետքեր: Իսրայել Սարգսյանը պնդեց նաև, որ տվյալ խոսակցությունը մոնտաժված է իր և Տիգրան Ասատրյանի միջև տարբեր օրերին տեղի ունեցած տարաբնույթ խոսակցություններից:
Որպես Մովսես Ներսիսյանի սպանության փաստի ապացույց դատարան էր բերվել ”Մագնում Մոթել” հյուրանոցային սենյակում գտնվող ՛՛ աթոռը՛՛, որի վրա շուրջ բոլորը առկա էին արյան կետիկներ՝ փաստացի տվյալ աթոռը սպանության պահին սկսել է ինքնաբերաբար պտտվել, որի արդյունքում չորս կողմում էլ հայտնվել են արյան հետքեր, որի անհնարինությանը անդրադարձավ փաստաբան Հեկտոր Սարդարյանը: