Օգնիր տուժողին

Ես ինձ քրեական հեղինակություն չեմ համարում եւ ոչ մեկից չեմ թաքնվում. Վահագն Աբգարյանը՝ իր մտավախության մասին Armlur.am

27.05.2020 | 19:14


Ինչպես հայտնի է, մեկուկես ամիս ազատության մեջ մնալուց հետո «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանը նորից կկալանավորվի։

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մայիսի 21-ին որոշեց բեկանել Աբգարյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Նա ազատ է արձակվել ապրիլի 1-ին։ Աբգարյանին ազատ արձակելու միջնորդության մեջ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ի թիվս այլ հանգամանքների, հղում է կատարել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2020 թվականի փետրվարի 24-ին հրապարակված կորոնավիրուսի վերաբերյալ զեկույցին, նշել, որ մահվան և ծանր հիվանդացման ռիսկայնության տակ են նաև շաքարային դիաբետ և հիպերտոնիա ունեցող մարդիկ, հետևաբար Վահագն Աբգարյանը ստեղծված պայմաններում գտնվում է առավել խոցելի վիճակում:

ArmLur.am-ը զրուցել է Վահագն Աբգարյանի հետ՝ հասկանալու համար, թե ի վերջո նա գնալու է կալանավայր, թե ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

https://armlur.am/1005165/?fbclid=IwAR0H2GaIVKGcVzlpcC5WOItqMkxPfJdOiSo7XHbVfPkHCqs9laPS0PN1i_o