Օգնիր տուժողին

Զինա Մելիքյան

08.02.2017 | 14:44


Մելիքյանի գործը 

2014 թվականի մարտի 17-ին Դատական ակտերի հարկադիր կատարողները Մելիքյանների ընտանիքին վտարել են իրենց վերջին կացարանից՝ Աբովյան 38/1 հասցեում գտնվող բնակելի խանութում, որը նրանց է պատկանել դեռեւս 90-ականներից:

Ըստ գործի նյութերի՝ 29-ամյա Զինաիդա Մելիքյանը բիզնես սկսելու նպատակով դեռեւս 2009 թվականին պարտքով գումար է վերցրել իր ծանոթ Քրիստինե Վարդանյանից` 16 հազար դոլար ամսեկան 10 տոկոսով: Գումարը չկարողանալով վճարել` մեկ այլ անձից կրկին տոկոսով ավելի մեծ գումար է վերցրել: Տոկոսները կուտակվել են, եւ պարտքը մոտեցել է 100 հազար դոլարին: Ընտանիքին պատկանող բնակելի խանութը գրավ դնելու անհրաժեշտություն է առաջացել:

Սակայն գրավի պայմանագիր կնքելու փոխարեն Զինաիդային համոզել են, որ շինծու առքուվաճառքի պայմանագիր կնքի, այլ կերպ ասած` տունը դարձնի իրեն պարտքով փող տված անձի անունով` որպես գումարի հետ վերադարձման երաշխիք: Նախ տունը ձեւականորեն վաճառում է ոմն Անուշ Գրիգորյանի, ով սակայն ամիսներ անց հետ է պահանջում իր գումարը եւ Զինաիդան սկսում է տոկոսով փող տվող մեկ այլ անձի փնտրել:

Միջնորդ Արտակ Մարտիրոսյանի միջոցով Զինա Մելիքյանը ծանոթացել է ՀՀ քաղաքցիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի հետ, ով նրան 100 հազար դոլար գումար է տվել՝ ամսեկան 10% տոկոսադրույքով:
Դարձյալ գրավի փոխարեն կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, այս անգամ Զինաիդայի բնակելի խանութը Անուշ Գրիգորյանից անցնում է Հովհաննես Երիցյանին:

Զինաիդան երեք ամիս շարունակ ամսեկան 10 հազար դոլար տոկոս է փակել, իսկ երբ չի կարողացել գումար հայթայթել, նրան առաջարկել են գտնել մեկ այլ անձի, ով պարտքով գումար կտա:

Երիցյանից վերցված մայր գումարը, դրան գումարված տոկոսը եւ միջնորդավճարը տալու համար, Զինաիդան 127 հազար դոլար պարտք է վերցնում Երիցյանի գործընկեր, փաստաբան Արտավազդ Այվազյանից:

Այս գործարքի արդյունքում բնակելի խանութը Երիցյանից անցնում է Արտավազդ Այվազյանին: Ամիսներ անց ընտանիքը ծանուցագիր է ստանում դատարանից. Արտավազդ Այվազյանը պահանջում է վտարել Մելիքյաններին իրեն պատկանող տարածքից:

Դատարանի որոշումը կատարելիս Դատական ակտերի հարկադիր կատարողները ֆիզիկական բռնության են ենթարկել Զինաիդայի 75-ամյա տատիկի՝ Զինա Գյոզալյանի նկատմամբ: Ընտանիքի անդամներն այժմ ապրում են իրարից հեռու՝ յուրաքանչյուրը բարեկամներից կամ իր ընկերներից որեւէ մեկի տանն է ապաստանել:

Զինաիդա Մելիքյանը «Վելես» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրներին է դիմել դեռեւս 2013 թվականին: Կազմակերպությունը ներկայացնում է Մելիքյանի շահերը Կենտրոնի քննչական բաժնում, որտեղ Զինաիդայի դիմումի համաձայն քրեական գործ է հարուցված՝ վաշխառության փաստի առթիվ:

23.02.2014թ Զինա Մելքյանը  հաղորդում է ներկայացրել  հանցագործության մասին ՀՀ ոստիկանության Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ոստիկանության  բաժին:

10.03.2014թ. ՀՀ ՔԿ Կենտրոն և ՆորքՄարաշ քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քր. օր. 213 հոդվածի  1-ին մասով  հարուցվել է թիվ 13127214 քրեական գործը:

15.07.2015թ. ՀՀ ՔԿ Կենտրոն և ՆորքՄարաշ քննչական բաժնի քննիչ՝ Է.Կարապետյանի կլողմից  կայացվել է որոշում  քրեական գործով  վարույթը  կարճելու և քրեական հետապնդում  չիրականացնելու  մասին:

25.07.2015թ.  փաստաբան Ա.Սուքիասյանի կողմից  Երևան քաղաքի դատախազին բողոք է ներկայացվել  15.07.2015թ. ՛՛քրեական գործով  վարույթը  կարճելու և քրեական հետապնդում  չիրականացնելու  մասին՛՛ որոշման դեմ:

25.09.2015թ բողոք է ներկայացվել Երևան  քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան թիվ 13127214 քրեական գործով  կայացված ՛՛քրեական գործով  վարույթը  կարճելու և քրեական հետապնդում  չիրականացնելու  մասին՛՛  15.07.2015թ.որոշման և Երևան քաղաքի դատախազի անգործության  դեմ:

10.05.2016թ  Երևան  քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՝ Ա.Բեկթաշյանի կողմից կայացվել է որոշում փաստաբան Ա.Սուքիասյանի  25.09.2015թ. բողոքի  վերաբերյալ: Այն մասնակի  բավարարելու և Երևան քաղաքի դատախազությանը  պարտավորեցնելու  վերացնել Զ.Մելիքյանի  իրավունքների  խախտումը:

20.05.2016թ.  ՀՀ Երևան քաղաքի դատախազը բողոք է ներկայացրել  ՀՀ Վերաքննիչ դատարան՝ Երևան  քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.05.2016թ. թիվ ԵԿԴ/0202/11/15 որոշման դեմ:

12.10.2016թ ՀՀ Վերաքննիչ դատարանի  դատավոր՝ Ա.Ազարյանը մերժել է ՀՀ Երևան քաղաքի դատախազի 20.05.2016թ. բողոքը 

08.12.2016թՀՀ Երևան քաղաքի դատախազը բողոք է ներկայացրել  ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Երևան  քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.05.2016թ. թիվ ԵԿԴ/0202/11/15 որոշման դեմ:

22.02.2017թՀՀ Վճռաբեկ դատարանը  որոշում է կայացրել   ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի  վճռաբեկ  բողոքը   վարույթ ընդունելը մերժելու մասին:  

 Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Լ.Գրիգորյանը, ուսումնասիրելով  ՀՀ ՔԿ Երևան քաղաքի   Կենտրոն և ՆորքՄարաշ քննչական բաժնում քննված թիվ  13127214 քրեական գործով  վարույթը  կարճելու և քրեական հետապնդում  չիրականացնելու  մասին 15.07..2015թ. որոշման դեմ փաստաբան Ա.Սուքիասյանի կողմից ներկայացված բողոքը՝ 10.03.2017թ. որոշում է կայացրել  բողոքն առանց քննության թողնելու մասին:

03.04.2017թ. բողոք է ներկայացվել Երևան  քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան թիվ 13127214 քրեական գործով  կայացված ՛՛քրեական գործով  վարույթը  կարճելու և քրեական հետապնդում  չիրականացնելու  մասին՛՛  15.07.2015թ.որոշման և բողոքն  առանց քննության թողնելու  մասին 10.03.2017թ. որոշման դեմ:

ՀՀ Երևան  քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Զինա Մելիքյանի  գործով  դատական նիստերը / դատավոր Ա.Բեկթաշյան

18.04.2017 թ.-  ժամը 17:00

13.06.2017 թ.- ժամը 10:00

28.06.2017 թ.- ժամը 10:00

17.07.2017 թ.- ժամը 17:00

03.08.2017 թ.- ժամը 12:00

23.08.2017 թ.- ժամը 17:00

04.09.2017 թ.- ժամը 10:00

14.09.2017 թ.-ժամը 16:00

03.10.2017 թ.- ժամը 09:30

03.10.2017թ. Երևան  քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  Զ.Մելիքյանի  բողոքը ՝ դատախազությանը  պարտավորեցնելու քննության առնել քաղաքացու  բողոքը:  

27845667_1589280871179150_1995550903_o

24.11.2017թ. Երևան քաղաքի դատախազի կողմից  որոշում է կայացվել  թիվ  13127214 քրեական գործով  վարույթը  կարճելու և քրեական հետապնդում  չիրականացնելու  մասին 15.07..2015թ. որոշման դեմ փաստաբան Ա.Սուքիասյանի կողմից ներկայացված բողոքը մերժելու մասին:

28.12.2017թ.  բողոք է ներկայացվել Երևան  քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան թիվ 13127214 քրեական գործով  կայացված ՛՛քրեական գործով  վարույթը  կարճելու և քրեական հետապնդում  չիրականացնելու  մասին՛՛  15.07.2015թ.որոշման և Երևան քաղաքի դատախազի կողմից բողոքը մերժելու  մասին 24.11.2017թ. որոշման դեմ:

ՀՀ Երևան  քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Զինա Մելիքյանի  գործով  դատական նիստերը / դատավոր Մ.Մարտիրոսյան/ 

18.01.2018թ.-ժամը 16:00

31.01.2018թ.-ժամը 10:30

15.02.2018թ.-ժամը 16:00

15.02.2018թ Երևան  քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց  Զ.Մելիքյանի  բողոքը:

14.03.2018թ. փաստաբան Ա.Սուքիասյանի  կողմից բողոք է  ներկայացվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան  թիվ ԵԿԴ/0002/11/18  գործով  ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.02.2018թ. որոշման դեմ:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Զինա Մելիքյանի գործով դատական նիստերը / դատավոր Ռ․Մխիթարյան/

07.04.2018թ.-ժամը 10:00

07.05.2018թ.-ժամը 12:00

07.06.2018թ.-ժամը 14:00

02.07.2018թ.-ժամը 10:30

24.07.2018թ.-ժամը 11:00

05.09.2018թ.-ժամը 10:30

18.10.2018թ.-ժամը 11:00

18.10.2018թ. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Զ․Մելիքյանի բողոքը։

Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄների հրապարակումները

07.06.2018 Դատախազության հերթական խայտառակությունը
https://www.youtube.com/watch?v=qIeUNPRKaz0
 07.05.2018 Զինա Մելիքյանի գործով դատական նիստը հետաձգվեց
https://www.youtube.com/watch?v=1AR_y6dVz2g
 07.04.2018 «Վելես» ՀԿ VS Դատախազություն
https://www.youtube.com/watch?time_continue=23&v=rpzRB_MSieI
15.02.2018 Զինա Մելիքյանի գործով դատարանի որոշումը
https://www.youtube.com/watch?v=wOZ5jFEaZd4
05.02.2018 Քոչարյանի կադրի դեմ ևս երկու դատական որոշում է կայացվել
http://www.1in.am/2292336.html
 31.01.2018 «Քիչ եմ հայհոյել, հա էլ պիտի հայհոյեմ». ինչպես է դատախազությունը մսխում հասարակության փողերը 
http://www.1in.am/2289370.html
https://www.youtube.com/watch?time_continue=10&v=bDKgXh18vZA
 31.01.2018 «Վելեսը» բողոքարկում է նախկին պաշտոնյայի գործով որոշումը
https://www.youtube.com/watch?v=wfXgSbJROug&t=1706s
 04.10.2018 «Էդ ինչե՞ր ես գրել այ անասուն, ես քո մաման հատ-հատ …» 
http://www.1in.am/2220651.html
 03.10.2018 Հ. Երիցյանի ”մշտական” դատախազը
https://www.youtube.com/watch?time_continue=3&v=MtNHnhvhUhU
 03.10.2018 «Վելես» Իրավապաշտպան ՀԿ-ի  հերթական հաղթանակը
http://veles.am/%D5%BE%D5%A5%D5%AC%D5%A5%D5%BD-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%AF-%D5%AB-%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0/
 15.09.2017 Զինա Մելիքյանի գործով հերթական դատական նիստը
https://www.youtube.com/watch?time_continue=336&v=4-_WGcHcUtU
 10.04.2017 Դատախազությունը ստանձնել է փաստաբանի դեր
https://www.youtube.com/watch?v=1Hd63K90Fgk
 06.10.2016  Հովհաննես Երիցյանի հերթական զոհը
https://www.youtube.com/watch?v=9BazR3-8zpg
29.12.2015  Ազատամարդ. Հաջորդը կարող ես լինել դու
https://www.youtube.com/watch?v=hK5eaQnBM5o
 30.10.2014- Աղվան Հովսեփյանին խնդրում է հսկողության տակ վերցնել Երիցյանի գործը
http://forrights.am/?ln=1&id_=18&page_id=13
 15.09.2014  Հովհաննես Երիցյանը հայհոյում եւ սպառնում է Զինաիդա Մելիքյանին
 https://www.youtube.com/watch?v=3LcnsMq4gt4 
 17.09.2014 –Ում թողտվությամբ է նախկին քաղավիացիայի պետն ունեզրկում մարդկանց.
 http://hayeli.am/article/546148
 15.09.2014  -«ես Երիցյանն եմ, ես հասարակ մարդ չեմ» (ձայնագրություններ)  
http://forrights.am/?ln=1&id_=18&page_id=5
 15.04.2014- Վաշխառուների խումբը խարդախությամբ բազմաթիվ ընտանիքների անօթևան է դարձրել
 http://168.am/2014/04/15/353845.html
 9.04.2014  – Տուժածները դիմել են «Առավոտին» 
http://www.aravot.am/2014/04/09/449108/
 27.02.2014-  Հանցավոր խումբը սպառնալիքներով, խարդախությամբ և վաշխառությամբ մարդկանց զրկում է ունեցվածքից
http://168.am/2014/02/27/335546.html