Օգնիր տուժողին

Իրավապաշտպան. Մինչև վեթթինգ ընդունելը, կարող էին շարժվել այն գործիքակազմով, որն այսօր ունենք Panorama.am

27.05.2019 | 18:44


«Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը դրական է գնահատում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։

«ԲԴԽ հրաժարականի և ՍԴ ցրելու հարցը. դատական համակարգի բարեփոխու՞մ, թե՞ անձերի փոփոխություն» թեմայով քննարկմանը նա նշեց, որ դատական համակարգում, ԲԴԽ-ում, ՍԴ-ում, վճռաբեկ ու վերաքննիչ դատարաններում կան բազում անձիք, որոնք պետք է հետևեն նրա օրինակին, չսպասեն վեթթինգի պաշտոնական գործընթացի մեկնարկին։

«Իրենք պետք է վերագնահատեն  և միգուցե ավելի բարոյական կգտվեն, եթե ավելի վաղ գնան, ոչ թե վեթթինիգի հանձնաժողովի կամ այն մարմնի, որ պետք է ստեղծվի, եզրակացության հիման վրա ստիպված լինեն գնալ»,- ասաց նա։

Լ. Հակոբյանի  կարծիքով, Գագիկ Հարությունյանը վեթթինգի չէր անցնի։ Նա նշեց, որ  Գագիկ Հարությունյանը կարող էր շատ նշանակալի դեր խաղալ դատական համակարգում, բայց, ցավոք, չխաղաց այդ դերը։ Նրա խոսքով, Գ. Հարությունյանի անունը կապվում է հիմնականում Հայաստանի ընտրական համակարգի ձախողումների, ընտրական վեճերի անհաջողությունների հետ։

Քննարկմանը ներկա  «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի խոսքով, շատ ուշացած էր Գ. Հարությունյանի հրաժարականը, ի սկզբանե չպետք էր սպասել, որ նա կարող էր որևէ դրական փոփոխություն մտցնել։

Նա նշեց, որ վեթթինգ կարելի է  անցկացնել այն մարդկանց մեջ, որոնց ենթադրյալ  ապօրինությունների, կապերի, ունեցվածքի մասին չգիտեն։

«Շատ եմ վախենում, որ վեթթինգը չդառնա մի նոր ատեստացիոն հանձնաժողով։ Միշտ էլ բոլորը անցել են կամ ատեստացիա կամ քննություն։ Մինչև վեթթինգ ընդունելը, մենք ունենք Ապօրինի հարստացման մասին օրենք, կարող էին  շարժվել այն գործիքակազմով։ Մենք ունենք Քրեական օրենսգիրք, կարծում եմ, մարդկանց մեծ մասը պետք է քրեական պատասխանատվություն կրի, այդ թվում նաև դատավորները։ Գագիկ Հարությունյանի պարագայում, կարծում եմ, պետք է հիմնվենք  Քրեական օրենսգրքի, ոչ թե «ինգ»-երի վրա, եթե մենք 22 տարվա մեջ ընտրական ոլորտում, թե մնացած ոլորտներում ունեցել ենք ահավոր անօրինակություններ, երբ որ ղեկավարել է Սահմանադրական  դատարանը։ Ես դեռ չեմ տեսել որևէ  դատական ակտ, որը կայացվել էր հարկատուներիս համար»,- ասաց Մ. Պողոսյանը։

Հարցին, ԲԴԽ նախագահի հրաժարականից հետո արդյո՞ք ողջ կամզը պետք է հրաժարական ներկայացնի, Լ. Հակոբյանի ասաց, քանի որ բոլորին անհատապես ծանոթ չէ, չի կարող ասել, բայց կան մարդիկ, որոնք պետք է հեռանան։ Նա չգիտեմ՝ եթե բոլորի հրաժարականը պահանջվի, ով պետք է գա ու չի էլ հավատում, որ նրանցից լավերն են հայտնելու այնտեղ։

«Գտնում եմ, որ ներկայում կան մեխանիզմներ, երբ Դատական օրենսգրքի  փոփոխության միջոցով հնարավոր է ստեղծել այնպիսի խորհրդակցման մարմին, հանձնաժողով, որը կարող է հակակշռել ԲԴԽ-ին կարճ ժամանակահատվում մինչև  կատարվեն սահմանադրական բարեփոխումներ, որտեղ ԲԴԽ-ի հետ կապված շատ հարցեր կան»,- ասաց փաստաբանը։