[:am]
Քիչ առաջ Հասմիկ Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ տան սեփականատերը, ումից ինքը բնակարան էր վարձակալել, որտեղ բնակվում է իր երեխաների հետ, իրենից պահանջել է հրաժարվել ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Մանաս Ստեփանյանի վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումից (հաղորդումը ներկայացվել էր ոստիկանի կողմից քանոնը Հասմիկ Սարգսյանի կոկորդին դնելու և այն կոկորդը մտցնելու սպառնալիքի փաստով), կամ երկու օրվա ընթացքում ազատել բնակարանը, պատճառաբանելով, որ Մանաս Ստեփանյանը իր ազգականն է։ Հասմիկ Սարգսյանը ժամանակավոր կացարան տրամադրելու խնդրանքով դիմել է Սիսիանի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետի տեղակալ Վարդան Իվանյանը հայտարարել է, որ «գնացել ասուլիս ես տվել, սաղիս քցել ես, իրանց դիմի, թող իրանք օգնեն»։
[:]