Օգնիր տուժողին

Հոգեբանական աջակցության կենտրոն COVID-19-ից տուժած քաղաքացիների համար (with English subtitles)

30.06.2020 | 15:53


Снимок

Հարգելի քաղաքացիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը «Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի» աջակցությամբ սկսում է «Հոգեբանական աջակցության կենտրոն COVID-19-ից տուժած քաղաքացիների համար» ծրագիրը, որը տևելու է մինչև 2020թ․ դեկտեմբերը։

Ծրագրի շրջանակներում հոգեբանների խումբը անվճար հեռավար հոգեբանական աջակցություն են տրամադրելու Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր COVID-19-ով պայմանավորված հայնտվել են ծանր սոցիալական և հոգեբանական պայմաններում։ Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու խոցելի խմբերի ներկայացուցիչները, այդ թվում և երեխաները, ովքեր կարող են դիմել մեզ ինքնուրույն կամ ծնողների միջոցով։

Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են նաև առցանց հաղորդումներ հոգեբանների մասնակցությամբ լայն հասարակության համար։

Հետևեք «Վելես» հասարակական կազմակերպության էջերին Facebook-ում, Twitter-ում և YouTube-ում Հոգեբանական կենտրոնի աշխատանքներին իրազեկվելու և հոգեբանական անվճար աջակցություն ստանալու համար։

Հոգեբանական աջակցության կենտրոնի հեռախոսահամարները՝

Թեժ գիծ 08000-1313

+37433 801380 (Whats App, Viber, Telegram)

+37441 403513

+37498 615663

Անմիջապես հոգեբաններին կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով․

Արթուր Եղիազարյան (+37455 302801)

Մարի Ամիրխանյան (+37455 412860)

Լիլիթ Առաքելյան (+37494 707373)

Գայանե Սիմոնյան (+37491 500531)

Վեգա Սարգսյան (+37477 766650)

Իրինա Ժամհարյան (+37494 400601)

Անահիտ Հայկազունի (+37496 364990)