Օգնիր տուժողին

«Ներկայիս դատավորների 90-95 տոկոսը պետք է լքի դատական համակարգը. Նրանց մեծ մասը կարող է առաքիչ աշխատել կամ խմորեղեն թխել» 1in.am

02.01.2019 | 20:29


«2018 թվականը կատակլիզմների մեջ անցավ, բայց եղան այնպիսի փոփոխություններ, որոնց մասին 2017-ին երազել կարելի էր։ Մեր ժողովուրդը հավատաց իր ուժերին և հասկացավ, որ ինքն է տերը այս երկրի ու կարող է փոփոխություններ անել։ Սա էր ամենակարևորը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

Իրավապաշտպանը 2019-ին ցանկություն ունի, որ այլևս Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանից գործեր չգնան, ու Հայաստանում ձևավորվելիք արդար դատական համակարգը կարողանա ինքնուրույն լուծել, արդար քննել հայցերը։

«Իսկ այդպիսի դատական համակարգ ունենալու համար հարկավոր է, որ ներկայիս դատավորների 90-95 տոկոսը լքի դատական համակարգը, նրանց մի մասը պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործությունների համար։ Ազատված դատավորների մի մասն էլ կարող է ներկայիս համակարգում գործավար աշխատել կամ խմորեղեն թխել ու վաճառել, առաքիչ աշխատել։ Կարծում եմ՝ այդ ոլորտում նրանք ավելի լավ կդրսևորեն իրենց»,- ասաց տիկին Պողոսյանը։

Իրավապաշտպանը մեծ ցանկություն ունի, որ նոր տարում արդեն Հայաստանում վերջապես դատախազական ինստիտուտը կայանա, ունենանք քննիչներ ու դատախազներ, քանի որ տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիների շահերը չեն պաշտպանվել, գործընթացը կրել է ֆորմալ բնույթ։

«Ուզում եմ՝ ՀՀ քաղաքացիները հավատան, որ երկրում ռեալ փոփոխություններ են կատարվում։ Մարդկանց դեմ հանցագործություններ կատարածները՝ արմենչիկները, քոչարյանները, մանվելները, պետք է անազատության մեջ լինեն, ու արդարությունը վերականգնվի»,- ասաց իրավապաշտպանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

https://www.1in.am/2485005.html