Օգնիր տուժողին

Ով Հասմիկ Սարգսյանի եւ նրա երեխաների հացն է խլել, թող նա էլ գնա դատարան. Իրավապաշտպան (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ) Nt.am

09.11.2018 | 22:05


Նոյեմբերի 9-ին  ժամը 14:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ  աասուլիս՝ «Հասմիկ Սարգսյանի վրա համաներումը չտարածվելու պատճառները և նրա գործով հնարավոր զարգացումները» թեմայով։

Իրեն և երեխաներին սովամահությունից փրկելու համար 5000 դրամ գողության համար 5 տարվա ազատազրկման դատապարտված Հասմիկ Սարգսյանի վրա համաներումը չի տարածվում։ Հասմիկ Սարգսյանի գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում և ամենաուշը նոյեմբերի 14-ին Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի նրա բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին։ Մանրամասները ասուլիսի ընթացքում:
Բանախոսներն են՝
Մուշեղ Շուշանյան – փաստաբան
Մարինա Պողոսյան – “Վելես” իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ ։