Օգնիր տուժողին

Պետք է լյուստրացիա կատարվի․ հրապարակվելու է «Մագնիտսկու ցուցակի» հայկական տարբերակը 1in.am

07.11.2018 | 21:51


Զարգացած հասարակությունները ձևավորվում են իշխանության և քաղաքացիական սեկտորների արդյունավետ համագործակցության արդյունքում։ Միայն ավտորիտար ռեժիմի դեպքում է, որ քաղհասարակությունը ստիպված իր վրա է վերցնում ընդդիմության գործառույթը, ինչը և անում էր հայաստանյան քաղհասարակությունը մինչև թավշյա հեղափոխությունը։

Ինչպիսի՞ն է քաղհասարակության դերը թավշյա հեղափոխությունից հետո, արդյո՞ք այն գործընթացները, որ այսօր կատարվում են Հայաստանում, բավարարում է քաղհասարակությանը «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինե Պողոսյանը պատասխանեց․ «Քանի որ մենք ավտորիտար համակարգում ենք ապրել, իրականում բեռն ընկել էր քաղհասարակության վրա՝ ոչ միայն չեղած ընդդիմության դերը, այլ նաև քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ կատարում էին դատախազության, ոստիկանության աշխատանքը, որովհետև փաստացի անօրինություն էր տիրում»։

«Մենք էլի ընդդիմություն ենք և հիմա ասել, որ մենք միայն համագործակցում ենք, էդպիսի բան գոյություն չունի, որովհետև դառը դեղահաբն է բուժում, այսինքն՝ նորից հասարակության մեջ մնացել են այդ խնդիրները։ Ճիշտ է՝ մենք համարյա ընդդիմության դերում ենք, բայց այլ միտումով»,- հավելեց բանախոսը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

https://www.1in.am/2457223.html