Օգնիր տուժողին

Սերժ Սարգսյանի մտերիմը և Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերը՝ կոռուպցիոն սկանդալի թիրախում Լurer.com

10.11.2018 | 13:37


«Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը տարածել է մի հաղորդագրություն, որում ներկայացված փաստերը կարծես մի մեծ ֆինանսական մեքենայության կծիկ են բացելու։ Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն ֆինանսական մեքենայություններ է արել և իր կողմից կառուցվող շենքերում անշարժ գույք գնած քաղաքացիներին պայմանագրով սահմանված տարածքից ավելի փոքր տարածք է տրամադրել, իսկ պետությունից հարկեր թաքցնելու նպատակով բնակարանների իրական արժեքը, որը տարիների ընթացքում փոխանցել են գնորդները, չի արտահայտվել պայմանագրում։ Այս տեղեկատվությունը ուշագրավ է նրանով, որ «Էլիտ Գրուպ»-ի սեփականատեր Արամ Մկոյանը հանդիսանում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերը: Այսպես, Աղստև գետի վրա գործող ամենահզոր հէկը շահագործում է «ԷլԷնԷքս» ՍՊԸ-ն: 2885 կՎտ հզորություն ունի: Ընկերության կանոնադրական կապիտալը 200 մլն դրամ է: Տարեկան արտադրում է 9 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ընկերության ամենամեծ բաժնետերը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է: Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը: Ինչպես տեսնում ենք, նրա գործընկերների շարքում է նաև Արմեն Մկոյանը:
 
Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո քաղաքաշինության կոմիտեի ստեղծումն ուշացավ, որովհետև առաջարկ էր եղել «էլիտ գրուպի» ղեկավար, երևանյան էլիտար շինարարության «հայր», ֆիզմաթգիտությունների թեկնածու Արմեն Մկոյանին՝ ղեկավարելու այդ կոմիտեն, սակայն վերջինս մերժել էր՝ գտնելով, որ իր տեղը չէ։ «Էլիտ Գրուպ»-ին են պատկանում Էլիտ Պլազա բիզնես-կենտրոնը Երևանում, Էլիտ Վիլլա հյուրանոցը Ծաղկաձորում, Բեսթ Վեսթերն հյուրանոցը Աղվերանում, Ջերմուկ ռեզորտ հյուրանոցը Ջերմուկում: «Էլիտ Գրուպ»- ին «լավ աչքով» էին նայում դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման շրջանում: Տպավորություն է, որ Մկոյանի ընկերության համար լոբբինգը արվում էր ամենաբարձր մակարդակում, դրա մասին են խոսում ՎԶԵԲ-ի հետ կնքվող պայմանագրերը: Դրանցից ընդամենը մեկով ընկերությանը տրամադրվել է 5,5 միլիոն ԱՄՆ դոլար վարկ եւ 130 հազար եվրո դրամաշնորհ` էներգախնայողության բնագավառում կիրառվող նորարարությունները խրախուսելու համար։
Պայմանագիրը ստորագրել են «Էլիտ Գրուպ» ընկերության տնօրեն Արմեն Մկոյանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալիրու Ռազլոգը։ Բացի այդ 2009 թվականին ապրիլ-օգոստոս ամիսներին շինարարության վարկավորման համար պետական երաշխիքներ են տրամադրվել ընդամենը 6 կառուցապատողների՝ բացառապես Երեւանում։ Պետական երաշխիքներից օգտվող ընկերություններից մեկն էլ հենց Էլիտ «Էլիտ Գրուպն» էր: Դեռևս 2011 թվականին, երբ դատախազությունում բազմաթիվ քրեական վարույթներ էին հարուցվել՝ կառուցապատումների հետ կապված վարույթ չկար միայն երեք կառուցապատողների ՝ Սամվել Մայրապետյանի, Արմեն Մկոյանի («էլիտ գրուպ») և Արշակ Մխիթարյանի («Դայմոնդ հաուզ») մասով: Մայրապետյանը, ինչպես արդեն գիտենք, կալանավորված է, արդյո՞ք նույն ճակատագրին կարժանանա նաև Մկոյանը…։