Օգնիր տուժողին

Սպանության գործով առանցքային վկային չլսեցին դատարանում AcBlog

19.09.2019 | 14:58


20190919dJtRmmvjv4Yaw5S7_yJbiR_large

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Կամո Փիրուզյանի սպանության գործով տեղի ունեցող դատական նիստին անսպասելիորեն հայտնվեց գործով առանցքային կարևորություն ունեցող վկան՝ Արթուր Մնացականյանը։ Նա գրեթե 2 տարի բացակայել է Հայաստանից և օրերս վերադարձել է հայրենիք՝ դատարանում ցուցմունք տալու նպատակով, թեև վկաների դատակոչը դեռ չի սկսվել։

Արթուր Մնացականյանը հայտարարեց, որ կարճ ժամանակով է եկել Հայաստան և նորից հետ է վերադառնալու Ռուսաստանի Դաշնություն, ուր տեղափոխվել է այս գործով վկայություն տալուց հետո։

Նշենք, որ Արթուր Մնացականյանը սպանության գործով միակ վկան է, ով մեղադրական եզրակացությունը հաստատող ցուցմունք է տվել՝ հաստատելով, թե Վահագն Աբգարյանն է կազմակերպել Կամո Փիրուզյանի սպանությունը։ Մնացականյանը ոչ միայն Աբգարյանի, այլև մի խումբ անձանց դեմ էլ է ցուցմունքներ գրել։ Այսօր նա պնդում է, որ իրեն ստիպել են այդպես անել։ Մնացականյանին երեկ չհաջողվեց վկայություն տալ դատարանում, քանի որ դատավոր Սուսաննա Գզոգյանը նպատակահարմար չգտավ հարցաքննել նրան այդ նիստին (նիստն ընդամենը 1 ժամ էր տևելու), փոխարենը տեղում ծանուցեց հաջորդ նիստի վերաբերյալ, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16։15-ին։

Արթուր Մնացականյանը դատարանի դահլիճից դուրս գալուց հետո «Հակակոռուպցիոն բլոգ»-ին ուղիղ եթերում հարցազրույց տվեց և ներկայացրեց մանրամասները, թե ովքեր և ինչպես են ստիպել իրեն կեղծ ցուցմունքներ տալ իր ընկերոջ՝ Վահագն Աբգարյանի և այլոց դեմ։ Մնացականյանը նաև նշեց, որ իր հանդեպ կարող են մահափորձ իրականացնել, ինքը մտահոգված է իր անվտանգության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.facebook.com/2072088772825684/videos/494844981295168/

Լուսանկարը՝ azatutyun.am-ի

Continue reading at https://acblog.am/?p=3882 | AntiCorruption