Օգնիր տուժողին

Քոչարյանի հաջորդ երաշխավորները կլինեն Չավուշօղլուն և Ալիևը․ «վոինին» պետք է արտահանձնել իր հայրենիք 1in.am

07.02.2020 | 22:38


ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացնում։ Նա հայտարարել է, որ ստեղծում է կուսակցություն, որպեսզի ապացուցի, որ գործող իշխանության այլընտրանքը միայն նախկինները չեն, ինչպես, ըստ Վանեցյանի, փորձում է ներկայացնել «Իմ քայլը»։ Ո՞վ է այլընտրանքը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Լրագրողների հետ նրա հանդիպումն իմ մեջ սարկաստիկ ծիծաղ է առաջացնումը։ Փաստորեն մենք հիմա ունենք կոլեգա, որը քաղհասարակության մասին հայտարարություն է անում և որոշել է, որ Հայաստանում քաղհասարակություն չկա և չի էլ եղել, և քաղհասարակության ներկայացուցիչները միշտ էլ սպասարկել ու սպասարկում են այլ երկրների շահերը։ Այսինքն՝ նա գտնում է, որ ով ֆինանսավորում է, նա էլ ինչ-որ պահանջներ է դնում։ Ի դեպ, ասեմ, որ մեր կազմակերպությունն այն կազմակերպություններից չէ, որ օգտվում է մեծ դոնորներից, դրա համար էլ ես այսօր իմ շահերը չեմ սպասարկում։ Ամեն մարդ իրենով է այդ ամենը պատկերացնում։ Այսինքն՝ եթե նրանք ժամանակին ինչ-որ շահեր են սպասարկել, կարծում է, որ բոլորն են այդպես»։

 Մանրամասները՝ տեսանյութում։