Օգնիր տուժողին

«Օգնություն» Փաշինյանին․ մենք կարող ենք կառավարությանը տրամադրել կոռուպցիայի երեք դեպք 1in.am

03.03.2019 | 20:21


imgonline-com-ua-Resize-hiUcBxdWUZD

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թեկուզև էմոցիոնալ, հայտարարությունը հանքարդյունաբերության ոլորտի մասին, թե՝ կգտնեն օֆշորին էլ, օֆշորի օֆշորին էլ, սակայն հավելեց. «Գնալ օֆշորի օֆշորներ բացարձակապես, կարծում եմ, անհրաժեշտություն չկա, որովհետև թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով բոլորս էլ գիտենք, որ ոչ միայն մեր հանքարդյունաբերությունը, այլև համարյա ամեն ինչ ղեկավարվել է 1, 2, 3 հոգու կողմից: Սա նշանակում է երկարաձգել ժամկետը և հանրությանն ասել՝ մենք հիմա պիտի գնանք օֆշոր, հետո օֆշորից օֆշոր, հետո մինչև հետ գանք…»:

 Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց կազմակերպությունը իրենց սուղ ռեսուրսներով հատորներով սեփական հետաքննություն են անցկացրել, որը նա պատրաստ էր ներկայացնել նոր իշխանություններին. «Բայց, ի ցավս ինձ, նորից արձագանք չեղավ: Ես ցավում եմ, որովհետև կպարզվի, որ այդ մարդիկ խոշոր սեփականատերեր են կամ փոխանցում են արել ինչ-որ մի տեղ»:

Մարինա Պողոսյանը պարոն Փաշինյանին կոչ արեց որևէ տեղ չգնալ. «Գոնե երեք դեպք մենք կտանք»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

https://www.1in.am/2517496.html