Բաց նամակ  ՀՀ Գլխավոր դատախազին

 

Veles-for-Blank

Պարոն Դավթյան,

Որպես  ՀՀ քաղաքացի   և որպես  իրավապաշտպան պահանջում եմ  վերջ տալ  ճնշումներին  իմ  նկատմամբ, որոնք   ավելի քան  երեք տարի է  արտահայտվում են շինծու քրեական  գործերի հարուցմամբ  իմ  անձի  վերաբերյալ: Փաստացի , ավելի քան  երեք  տարի է ՀՀ  դատախազությունը փորձում է  ինձ  զսպաշապիկ  հագցնել  և  լռեցնել , որպեսզի չբարձրաձայնեմ ՀՀ-ում  կոնկրետ անձանց  կողմից  առանձնապես  խոշոր չափերի  գումարների  ստվերային  շրջանառության  և  փողերի  լվացման  փաստերի,    ինչպես  նաև  այդ  ամենի  վերաբերյալ  իրավապահ  մարմինների  լոյալ  վերաբերմունքի  մասին:

13.02.2014թ գրանցել եմ  իմ  կողմից  ղեկավարող   ՛՛Վելես՛՛ Իրավապաշտպան  ՀԿ, որի  գործունեության  նպատակն է հանդիսացել  կոռուպցիայի դեմ պայքարը  կոնկրետ  դեպքերով և դեմքերով  ինչը և  ցնցումների մեջ է գցել  ՀՀ դատախազությանը, քանի որ  մեր  հետաքննած  բոլոր  դեպքերում  ՀՀ դատախազության  աշխատակիցներ  ևս   անմիջական  մասնակցություն են  ունեցել  ենթադրյալ  հանցագործություններին:

2014թ. փետրվար – ապրիլ  ամիսներին  մեր  կազմակերպությանը  դիմած  մի շարք  քաղաքացիներ  ՀՀ քննչական  կոմիտեի  տարբեր  ստորաբաժանումներում  հաղորդումներ են  տվել ՀՀ քաղավիացիայի   վարչությւան  նախկին  պետ  Հովաննես  Պավելի  Երիցյանի  և  նրա  խմբավորման կողմից  առանձնապես  խոշոր  չափերի  գումարների  շրջանառության  վերաբերյալ:

2014թ. մայիսի  1-ին  նույն  Հ. Երիցյանի տված հաղորդման հիման վրա  հարուցվել է թիվ 13142214 քրեական գործ  իմ  վերաբերյալ, որ իբրև լինելով  ՛՛ղազախական  մաֆիայի ՛՛  անդամ զբաղված եմ շորթումներ  կատարելով: Ութ  ամիս շարունակ  քրեական  գործի  շրջանակներում իմ նկատմամբ  հոգեբանական  ճնշումներ  գործադրելուց  հետո  թիվ 13142214 քրեական գործը   բառիս  բուն իմաստով  փլվեց, սակայն դատախազության  և  Երևան քաղաքի քննչական  բաժնի  բարձր  հովանու  տակ  գտնվող ՝ զենքով  առերեսման ներկայացող  ու սուտ  մատնություն կատարած  անձ  Հ. Երիցյանը իհարկե  չպատժվեց  ՀՀ դատախազության  այն ձևակերպմամբ որ  վերջինս  չի  ընկալել  իր  կողմից  տրված   հաղորդումը  և ցուցմունքները:Սակայն  Նույն Հ. Երիցյանը քրեական գործի  ավարտից  մեկ  ամիս   անց  1մլն. դոլարի  հայց է  ներկայացնում  Կենտրոնի դատարան: Այս  դեպքում  վերջինիս  մոտ  ընկալման  խնդիրները ժամանակավոր  վերանում են:

Մեր  կազմակերպությունը չընկճվելով դատախազության նման վարվելակերպից շարունակում է  պայքարել  կոռուպցիայի  դեմ  թիրախային  և  փաստացի, այլ  ոչ թե  գլոբալ  և  անանուն, թղթի  վրա  ինչպես  ՀՀ  դատախազությունը,  շարունակում է  կոռուպցիոն  դեպքերի վերհանումը և  բարձրաձայնել էր 2005-2009թթ. ՀՀ նախկին  դատախազ Օսիպովի և նրա  մերձավորների   կողմից  առանձնապես  խոշոր  չափերի գումարների  շարժը, այդ  թվում  օֆշորային  կազմակերպություններից՝ ի դեպ ՀՀ դատախազության  բարձրաստիճան  աշխատակիցների  մասնակցությամբ: Այս  ամենը  բարձրաձայնելուն  զուգահեռ  ՀՀ դատախազությունը լծվեց իմ վերաբերյալ  մեկ  այլ  քրեական գործ  սարքելու  գործընթացին:  17.08.2015թ. հարուցվեց 14149815 քրեական գործը իբրև իմ կողմից խարդախությամբ ուրիշի  գույքին  տիրանալու փաստի առթիվ:  Ի դեպ այս հերթական  դեպքում  թիվ  14149815 քրեական  գործը  հարուցվել է  առանց  հաղորդում տվող  անձի  ինքնությունը  պարզելու, առանց  վերջինիս  ներկայության և բացատրության,  կարևորը ՝վերջինիս փոխարեն  այլ  անձի  ստորագրությամբ:  Այս դեպքում էլ Երևան քաղաքի քննչական  կոմիտեն  անմասն  չի  մնացել ՝ քրեական գործի  սարքումը  և  դրա  հետագա  կենսունակությունը պահելով  իր հովանու տակ:

Թիվ 14149815  քրեական գործը  քննվել է  ավելի քան 14 ամիս  և  որևէ  մեկը   ուշադրություն  չի դարձրել   հանցագործության  մասին  հաղորդման  կեղծ  լինելու, ինչպես   նաև  չպարզված անձի  կողմից  ստորագրված  լինելու  փաստի վրա: Քրեական գործը  քննվել է  իբրև իմ կողմից  առանց  լիազորագրի  ուրիշի  գույքը  վաճառելու   փաստի  վերաբերյալ: Փաստացի տվյալ  գործի  համար  միակ էական  նշանակություն  ունեցող  ապացույցը՝  լիազորագրերը միտումնավոր  գողացվել են  թե  հետաքննության  ընթացքում, թե  նախաքննության  ընթացքում և առկա  չեն եղել  քրեական գործում, որը  կատարվել է  իհարկե կանխամտախված՝  իմ կողմից  իբրև  կատարված  հանցագործության  պատրանք  ստեղծելու  միտումով:

Ավելի  քան 30 դիմում բողոքներս  ստացել են  նույն  ոչինչ  չարտահայտող  պատասխաններ: Նույնիսկ   մեր կազմակերպության կողմից Ձեզ ուղղված հաղորդումը, որ   Երևանի   կենտրոնում  հողատարածքներ են օտարվել  օտարերկրյա  քաղաքացիների    Ձեզ  անհաղորդ  թողեց, առանց  ընկալելու որ  մեր  մի բուռ հողը  չի կարող  օտարվել  այլ երկրի քաղաքացիներին: Արդյոք սա է  Ձեր պետական մոտեցումը  հանրային սեփականության  նկատմամբ:  ՛՛Դեռևս վերջին՛՛  քրեական գործը դատախազության համար  ծառայել է որպես  գործիք  ցանկացած պահին  ինձ  լռեցնելու, քանի որ  թէ  հողերի օտարման, թէ  փողերի լվացման  գործընթացը  կատարվել է պաշտոնատար անձանց կողմից:  Տեսնելով  որ   2016թ. հուլիսին փաստաթղթերով եմ բարձրաձայնում ռուս –ադրբեջանական  ՛՛ՎՏԲ՛՛ բանկի  միջոցով  նախկին դատախազ Օսիպովի ընտանիքի  և այլ պաշտոնատար  անձանց    կողմից  կատարված  հանցագործությունները, կոռուպցիայի դեմ պայքարի  շրջանակներում ՀՀ դատախազությունը  որոշեց  ինձ  մեղադրանք  առաջադրել ուրիշի  գույքի  յուրացման  անհիմն  փաստով: Հատկանշական է  որ  իմ  վերաբերյալ  հարուցվող  քրեական գործերի   ընթացքում հաղորդում տվող  անձիք չխախտելով  ավանդույթը  փախչում են  առերես հարցաքննություներից, քրեական գործի  նյութերից  կորում են իմ անմեղությունը և  քրեական գործի  սարքած լինելը   ապացուցող   փաստաթղթեր, իմ  վերաբերյալ  տարածվում են  ինձ նշավակող  տեղեկություններ:

Փաստացի  իրավապահ  համակարգը  զբաղված է մարդու  իրավունքների  լայնածավալ ոտնահարմամբ ի շահ կոռումպացված ռեժիմի:Եթե բոլոր  խախտումները թվարկեմ ապա բաց նամակս կվերածվի հայկական սերիալի: Ապրիորի քննիչնեի և դատախազների  անպատժելիությունը հանգեցնում է ցինիկության՝ խախտվում է նույնիսկ   քրեական  գործերի քննության  ընդատության  սկզբունքը, փաստացի  Երևան  քաղաքի քննչական  բաժնի պետ Ջ. Ֆարխոյանը դատախազության  հովանու ներքո  կամայական է  որոշում  թե  քննչական որ  ստորաբաժանումում  պետք է  քննվի այս կամ այն քրեական գործը, մերկապարանոց  չլինելու  համար  ասեմ որ  ,,վերջին,, քրեական գործով ես՝ Կենտրոնի  բնակիչ Մ.Պողոսյանս  իբրև  առանց  լիազորագրի  վաճառել եմ Կենտրոնում  գտնվող   բնակարան,  Կենտրոնում  գտնվող  նոտարում  վավերացնելով  գործարքը, սակայն  Ջ. Ֆարխոյանը  կամայականորեն  որոշում է  որ գործը  պետք է  քննվի  Արաբկիրի  տարածքում: Սա իհարկե  ունի  մեզ  հայտնի իր  բացատրությունը: Գործ սարքող  և  նախաքննության  ընթացքում կոպիտ քրեադատավարական խախտումներ թույլ տված քննիչը փոխանակ  կարգապահական տույժ ստանալու  դառնում է  դատախազ:

Վերանայեք Ձեր ղեկավարած ոլորտը և կոռուպցիայի դեմ պայքարը սկսեք  Ձեր իսկ գերատեսչությունից:

Պարոն դատախազ հիշեցնում եմ  ՀՀ Ազգային ժողովում  Ձեր բոցաշունչ  ելույթը  և  խոստումները  աշխատելու  ի շահ  պետության, քաղաքացիների, պայքարելու կոռուպցիայի դեմ և քաղաքական  կամք  դրսեվորելու վերաբերյալ: Արդյոք դատախազների և այլ  պաշտոնատար անձանց  կողմից  կատարված առանձնապես  խոշոր  չափի  գումարների ստվերային շրջանառության հետ պայքարը   համահունչ  չէ Ձեր  կամքի դրսևորմանը և արդյոք  կոռուպցիայի մասին  բարձրաձայնող  քաղաքացու  կամ  իրավապաշտպանի   դեմ պայքարն է  Ձեր  առաքելությունը:

ՀՀ դատախազությունը և ՀՀ քննչական կոմիտեն ոչ Ձեր, ոչ էլ Ջ. Ֆարխոյանի և նմանատիպ այլոց սեփականությունն են  և մենք Ձեր  տանը  տնվորի կարգավիճակում չենք  որպեսզի մեր վերաբերյալ  կայացնեք  կամայական  որոշումներ.

չեմ  խնդրում  այլ պահանջում եմ որ   դուք  և  Ձեր  ենթակաները  լծվեք   կոռուպցիայի դեմ  իրական պայքարին և Ձեր  ջանքն  ու եռանդը ուղեք  Ձեզ ի պաշտոնե  վստահված  լիազորությունների  իրացմանը  այլ ոչ թե  պայքարի  ըմբոստ  քաղաքացիների   դեմ ակնհայտ ապօրինի անհիմն  քրեական գործեր  հարուցելով: Այս  ամենը  ընկալում ենք  պետական դավաճանություն, քանի որ  այս նկրտումները  միտված են  ՀՀ-ն միջազգային  վարկանիշի իջեցմանը: Միևնույն  ժամանակ տեղեկացնում ենք  որ  այժմ 2016թվականն է  այլ   ոչ 1937 թվականը  և  Ստալինյան ռեժիմը վերապրել է  ինքն իրեն:

«Վելես» Իրավապաշտպան ՀԿ

նախագահ՝  Մ. Պողոսյան

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: