[:am]Սիրանուշ և Օֆելյա Չփլախյաններ[:]

[:am]

Գործի նախապատմություն

Համաձայն Սիրանուշ և Օֆելյա Չփլախյանների՝ Սիրանուշ Չփլախյանը օրենքով սահմանվածից ավելի բարձր տոկոսով պարտքով գումար է վերցրել Նունե Պլուզյանից և ի ապահովումն նշված գումարի վերադարձման՝ վերջինիս ազգակցական Հրայր Բաբայնի հետ կնքել է այն անշարժ գույքի առուվաճառքի պայմանգիր, որտեղ բնակվոմ էին Սիրանուշ և Օֆելյա Չփլախյաններ։

Արդյունքում, Հրայր Բաբայնը դիմել է դատարան և այնուհետև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն՝ Չփլախյաններին իրենց տանից վտարելու համար։

Օֆելյա Չփլախյանը հայց է ներկայացրել դատարան՝ վերը նշված առուվաճառքի պայմագիրը շինծու ճանաչելու պահանջով, ինչից հետո Սիրանուշ և Օֆելյա Չփլախյանները դիմել են «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ին։

«Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի կողմից Սիրանուշ և Օֆելյա Չփլախյանների շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացվել են հետևյալ գործողութունները։

թիվ ՎԴ/0334/05/15 վարչական գործ

  1. Կազմվել է և 10.02.2015թ-ին ՀՀ վարչական դատարան է ներկայացվել հայցադիմում՝ Սիրանուշ Չփլախյանի անունից ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության՝ նշված մարմնի 29.01.2015թ.-ի որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասին, և02.2015թ.-ի որոշումը՝ վտարման օրը նշանակելու մասին, անվավեր ճանաչելու պահանջների մասին:
  2. Կազմվել է և 10.02.2015թ-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն է ներկայացվել դիմում՝ թիվ 01/08-13/15 կատարողական վարույթի շրջանակներում կատարվող հարկադիր գործողությունները հետաձգելու մասին, որը բավարարվել է:
  3. ՀՀ վարչական դատարանի կողմից հայացիմումը վարույթ ընդունելուց հետո կազմվել է և 10.02.2015թ-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն է ներկայացվել դիմում՝ դատարանում վիճարկվող որոշումների կատարումը կասեցնելու մասին՝ մինչև թիվ ՎԴ/0334/05/15 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, որը բավարարվել է:
  4. թիվ ՎԴ/0334/05/15 վարչական գործով իրականացվել է դատական ներկայացուցչություն ՀՀ դատական երեք ատյաններում, այդ թվում, տրամադրվել է խորհրդատվություն, կազվել է ներկայացվել են միջնորդություններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, տեղի են ունեցել ընդհանուր առմամբ 9 դատական նիստեր:
  5. թիվ ՎԴ/0334/05/15 վարչական գործով հայցադիմումը մերժելու մասին վերջական դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
  6. թիվ ՎԴ/0334/05/15 վարչական գործի քննությունը տևել է մեկ տարի և երկու ամսի:

թիվ ԵԷԴ/3878/02/14 քաղաքացիական գործ

 

  1. Կազմվել են և ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են ներկայացվել հայացիմումի լրացումներ և հստակեցումներ, որոնցով ավելացվել են նոր հայացապահանջներ, մասնավորապես, գույքի և հողամասի նկատմամբ Օֆելյա Չփլախյանի սեփականության իրավունքի ճանաչման պահանջ՝ ձեռքբերման վաղեմության ուժով:
  2. Կազմվել են և ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են ներկայացվել.
  • փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն, որը դատարանի կողմից բավարարվել է,
  • փորձագետին դատական նիստին հրավիրելու մասին միջնորդություն, որը դատարանի կողմից բավարարվել է,
  • կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն, որը դատարանի կողմից բավարարվել է,
  • վկա հրավիրելու մասին միջնորդություն, որը դատարանի կողմից բավարարվել է:
  1. թիվ ԵԷԴ/3878/02/14 քաղաքացիական գործով 19.02.2015թ-ի դատական նիստից սկսած իրականացվում է դատական ներկայացուցչություն առաջին ատյանի դատարանում, այդ թվում, տրամադրվում է խորհրդատվություն, կազվում են անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, տեղի են ունենում դատական նիստեր /այս պահի դրությամբ՝ ընդհանուր 12 դատական նիստ/:
  2. թիվ ԵԷԴ/3878/02/14 քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է:
  3. թիվ ԵԷԴ/3878/02/14  գործով 03․07․2017թ․ բողոք է  ներկայացվել  ՀՀ Վերաքննիչ  քաղաքացիական դատարան։
  4.  թիվ ԵԷԴ/3878/02/14  գործով 20․11․2017թ․ բողոք  է  ներկայացվել ՀՀ Վճռաբեկ դատարան։

թիվ ՎԴ/2070/05/16 վարչական գործ

  1. Կազմվել և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե են ներկայացվել մի շարք հարցումներ:
  2. Հարցումների պատասխանների հիման վրա կազմվել է և 21.04.2016թ-ին ՀՀ վարչական դատարան է ներկայացել հայցադիմում՝ Օֆելյա Չփլախյանի անունից ընդդեմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ վարչական մարմնի կողմից 03.07.2007թ-ին Սիրանուշ Չփլախյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, որպես հետևանք` 11.03.2011թ-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրանից ծագող Հրայր Բաբայանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին:
  3. թիվ ՎԴ/2070/05/16 վարչական գործով իրականացվում է դատական ներկայացուցչություն առաջին ատյանի դատարանում, այդ թվում, տրամադրվում է խորհրդատվություն, կազվում են անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, տեղի են ունենում դատական նիստեր /այս պահի դրությամբ՝ ընդհանուր 3 դատական նիստ/:
  4. թիվ ՎԴ/2070/05/16 վարչական գործի քննությունը շարունակվում է:

 

Գործի վերաբերյալ կարդացեք ԶԼՄ-ների հրապարակումները

Տունը կորցրած զինվորի մայրը դիմում է վարչապետին

Բնակարանից վտարվող կինը դիմում է ՀՀ վարչապետին (տեսանյութ)

Տունը «գնել» է 50.000-ով, վաճառել 40.000-ով. բարեգո՞րծ է, թե՞ խարդախ

Հաղորդում հանցագործության մասին ընդդեմ կառավարության աշխատակցի (տեսանյութ)

Նունե Պլուզյանից տուժածները դուրս են գալիս բողոքի ցույցի (տեսանյութ)

«Դու գիտես՝ ես ով եմ. Բեգլարյանն ընկերս ա, Դավիթ Հարությունյանն էլ». կառավարության աշխատակիցը «քցել» է քաղաքացուն

Զինվորի ընտանիքը կհայտնվի փողոցում (տեսանյութ)

Կառավարության աշխատակիցը վաշխառու է, պնդում են բողոքի ակցիայի մասնակիցները

Կառավարության աշխատակցից «տոկոսով փող» վերցրած ընտանիքը կհայտնվի դրսում

Կառավարությունն ազատվել է Նունե Պլուզյանից (տեսանյութ)

Զինվորի մոր բաց նամակ ը Հովիկ Աբրահամյանին

Զինվորի ընտանիքին կվտարեն տնից, եթե

Զինվորի ընտանիքը փողոցում հայտնվելու վտանգի առջեւ է կանգնած

Միհրան Պողոսյանը որոշել է ժամանակ տրամադրել զինվորի ընտանիքին

 Армения: жертвы ростовщиков платят по высоким ставкам

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: