«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է 2014 թվականի փետրվարին: Մինչ այդ կազմակերպության հիմնադիրները զբաղվել են մարդու իրավունքների պաշտպանության որպես չգրանցված իրավաբանական միություն՝ նախաձեռնող խումբ: Կազմակերպության նախագահն է` Մարինա Պողոսյանը:
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նպատակներն են.
- պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները
- նպաստել երկրում ժողովրդավարական գործընթացների եւ օրենքի գերակայության կայացմանը
- ամրապնդել հասարակության իրավագիտակցությունը
- աջակցել իրավական կամայականություններից տուժած անձանձ
Կազմակերպությունը մասնավորապես պայքարում է կոռուպցիայի, ստվերային տնտեսության, խարդախության եւ վաշխառության դեմ, աջակցում է դատաիրավական համակարգում առկա իրավախախտումներից տուժած անձանց,նրանց տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն, ներկայացնում է նրանց շահերը դատական եւ այլ ատյաններում: