[:am]«Դիվանագիտական անձնագրերի տրամադրման հետ կապված ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կան» Aravot.am[:en]There are obvious corruption risks associated with issuance of diplomatic passports [:]

[:am]5-2-3

Ասում է «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը

2018 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի տարբեր լրատվամիջոցներում տարածվեցին հրապարակումներ այն մասին, որ 254 անձինք զրկվել են դիվանագիտական անձնագրերից: Իսկ ինչպե՞ս են դրանք տրամադրվել, արդյոք Հայաստանի դիվանագիտական անձնագրերից զրկված անձանց անձնագրերը տրամադրելու համար մեղավոր պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացվե՞լ է քրեական հետապնդում:

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ դիմել էր գլխավոր դատախազին, որպեսզի այս կապակցությամբ հարուցվի քրեական գործ:

«Մեր իրավապաշտպան կազմակերպության խնդիրը վաշխառության, խարդախության, կոռուպցիայի, հարկերից խուսափելու, նմանատիպ այլ արատավոր երեւույթների եւ մարդու իրավունքների ցանկացած տեսակի խախտումների դեմ պայքարն է: «Վելեսն» իր պարտքն է համարում ՀՀ դատախազության ուշադրությունը հրավիրել վերը նշված դեպքի վրա, քանի որ ակնհայտ է, որ ոչ իրավաչափ հիմքերով դիվանագիտական անձնագրերից զրկված 254 անձինք այդ դիվանագիտական անձնագրերը ստացել են անձնագրերի տրամադրման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու արդյունքում: Ընդ որում, դիվանագիտական անձնագրեր ստանալու իրավունք չունեցող անձանց նման անձնագրեր տրամադրելն իր մեջ պարունակում է մի շարք կոռուպցիոն ռիսկեր, ինչը եւս, կարծում ենք, պետք է պարտադիր քննության առարկա դառնա»:

Ըստ զրուցակցիս՝ Հայաստանի դիվանագիտական անձնագրեր ստանալու իրավունք չունեցող անձանց նման անձնագրեր տրամադրելու արդյունքում ՀՀ պետական բյուջեին պատճառվել են վնասներ:

Իրավապաշտպան կազմակերպությունը հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասին, խնդրում է դիվանագիտական անձնագրեր տրամադրած պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ենթարկել քրեական պատասխանատվության:

Նշված օրենքի համաձայն՝ «պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա. Մնացականյանը դեկտեմբերի 5-ի թիվ 12/26/15-18 գրությամբ հայտնել է, որ իրավապաշտպան կազմակերպության կողմից ներկայացված հաղորդումը թողնվել է անհետեւանք:

Դեկտեմբերի 5-ի հիշյալ գրությունը «Վելեսը» ստացել է դեկտեմբերի 19-ին:

Իրավապաշտպանի գնահատմամբ. «ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա. Մնացականյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին պատասխանել է գրությամբ եւ հանցագործության մասին հաղորդման հիման վրա որոշում չի կայացրել»: Այս որոշումը կազմակերպությունը բողոքելու է:

Ռ. Մ. «Առավոտ» օրաթերթ 27.12.2018

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/28/1005387/?fbclid=IwAR1hm99sQ0OmlpzKcZwhCO5zvANv5JXrcDS4Rwkhf7KoYuLmWplBp26CA-8

© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից[:en]Marina Poghosyan, President of “Veles” human rights organization, says.

On September 27, 2018, various Armenian media outlets reported that 254 people were deprived of their diplomatic passports. And how had they been granted? Whether criminal prosecution was carried out against guilty officials for issuing passports of persons who had been deprived of diplomatic passports?

Yesterday, the president of “Veles” human rights organization Marina Poghosyan informed “Aravot” that she had applied to the Prosecutor General requesting to initiate a criminal case on this occasion.

“The issue of our human rights organization is to fight against usury, fraud, corruption, tax avoidance, other vicious phenomena and any human rights violations. “Veles” considers it our duty to attach the Prosecutor’s Office of Armenia’s attention to the case mentioned above, as it is evident that 254 persons, who were deprived of their diplomatic passports on non-legitimate grounds, had been granted those diplomatic passports by abuse of authority by officials liable for having issued the passports. Moreover, granting passports to persons who are not eligible for diplomatic passports involves a number of corruption risks, which we believe should also become a subject of compulsory examination”.

According to my interlocutor, as a result of having issued those passports to persons who were not entitled to be granted diplomatic passports, damage was caused to the state budget of Armenia.

Referring to Article 308 (1) of the Criminal Code of Armenia, the human rights organization requests to subject to criminal liability those officials who had granted diplomatic passports through abuse of their official authority.

According to the mentioned law, “abuse of official authority or duties by a state official for mercenary interests, personal, other interests or group interests, which caused essential damage to the legal interests of citizens, organizations, public or state rights (in case of property loss, the amount (value) exceeding 500 minimal salaries), is punished with a fine in the amount of 200 to 300 minimal salaries, or with deprivation of the right to hold certain posts or practice certain activities for up to five years, or with arrest for the term of two-three months, or imprisonment for the term of up to four years”.

Prosecutor of the Department for Supervision over the Investigation of Especially Important Cases of the Prosecutor General’s Office of the Republic of Armenia, A. Mnatsakanyan, in his letter of 12/26 / 15-18 of December 5, stated that the report submitted by the human rights organization was left without any response.

“Veles” received the mentioned letter of December 5 on December 19.

According to the human rights defender’s assessment, “Prosecutor of the Department for Supervision over the Investigation of Especially Important Cases of the Prosecutor General’s Office of the Republic of Armenia, A. Mnatsakanyan responded in writing to the person having submitted the report on the crime and did not make a decision based on the crime report”.  This decision will be appealed by the organization.

R.M., “Aravot” daily newspaper, 27.12.2018

Continue reading at https://acblog.am/?p=2121&lang=en | AntiCorruption[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: