[:am]Տեղի ուենցավ Մարինա Պողոսյանի դեմ դատավարության հերթական նիստը Lragir.am[:ru]Состоялось очередное судебное заседание по делу Марины Погосян Lragir.am[:en]The next session of the court procedure against Marina Poghosyan took place Lragir.am[:]
Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում շարունակվեց Վելես իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ դատավարությունը։ Հարցաքննվեց տուժող Արփի Մերասը, հրապարակվեցին փաստաթղթեր։Ըստ Մ. Պողոսյանի, ավելի քան երեք տարի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է իրեն զսպաշապիկ հագցնել և լռեցնել, որպեսզի չբարձրաձայնի ՀՀ-ում կոնկրետ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարների ստվերային շրջանառության և փողերի լվացման փաստերի, ինչպես նաև այդ ամենի վերաբերյալ իրավապահ մարմինների չեզոք վերաբերմունքի մասին:
Կանադահայ Արփի Մերասը պնդում է, որ Մարինա Պողոսյանը իրենից հափշտակել է իր բնակարանը և այն վաճառել ։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին ներկայացրեց այն փաստաթղթերը, ըստ որոնց՝ Արփի Մերասի կողմից տրամադրվել է գրավադրման և վաճառքի համար լիազորագիր, որից և օգտվել է Մ․ Պողոսյանը։ Արփի Մերասի հարցաքննությունը՝ տեսանյութում։