Օգնիր տուժողին

«Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների համատեղ այցը Գյումրի

31.08.2017 | 18:15


2017թ. օգոստոսի 18-ին  «Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները համատեղ  այց  կազմակերպեցին  Գյումրի:

«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն Գյումրիում ներկայացնում  է սպանված Արտյոմ Ադանալյանի իրավահաջորդ  Ռուզաննա Ադանալյանի շահերը, ի դեմս   փաստաբաններ՝ Նինա Կարապետյանցի և Արայիկ Պապիկյանի:

«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն Գյումրիում ներկայացնում է  քաղաքացիներ  Թորգոմ Թորոսյանի,  Մարիամ Բոյաջյանի,  Ամալյա Բոյաջյանի,  Վոլոդյա  Կիրակոսյանի, Գայանե Կիրակոսյանի, Հովհաննես Կիրակոսյանի, Սեդա Թումասյանի  շահերը,  որոնք իրենց պնդմամբ  դարձել են  Գյումրիի բնակիչ Մելադա Սարգսյանի  վաշխառության զոհերը: Վերջիններիս  շահերը  դատարաններում ներկայացրել է  «Վելես» իրավապաշտպան ՀԿ–ի հետ համագործակցող փաստաբան՝  Արթուր Սուքիասյանը:

Երկու  հասարակական  կազմակերպությունների  համատեղ այցելությունը  նպատակ էր  հետապնդում,  համատեղ  ջանքերով էլ ավելի արդյունավետ դարձնել երկու կազմակերպությունների շահառուների շահերի պաշտպանության  գործընթացը և միևնույն ժամանակ  ցուցադրել քաղաքացիական  հասարակության  համախմբվածությունը և հստակ ուղերձը ՀՀ իրավապահ  մարմիններին,  որ  քաղաքացիական  հասարակությունը  մշտապես  իր ակտիվ մասնակցությունն է  ցուցաբերելու վերջիններիս  կողմից  ապօրինությունների  կանխման  համար:

2017թ. օգոստոսի 18-ին ժամը 12:30  կայացավ Ռուզաննա  Ադանալյանի   դատական նիստը,  որը հետաձգվեց մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը:

20170818_131001

Դատական նիստից հետո  «Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները   հանդիպեցին  «Վելես» իրավապաշտպան ՀԿ շահառուներ ՝ Թորգոմ Թորոսյանին,  Մարիամ Բոյաջյանին, Վոլոդյա Կիրակոսյանին,  այցելեցին  Ամալյա  Բոյաջյանին, որն իր  81- ամյա տարիքում  հայտնվել է  իր միակ  կացարանից  վտարման շեմին ի շնորհիվ Մելադա Սարգսյանի:

21268770_1937484839857531_728795375_n (1)21244440_1937484769857538_77487563_n21209068_1937483246524357_1727650313_n21268756_1937483236524358_666666620_n21245556_1937483256524356_1427537207_n21244463_1937486956523986_1483308401_n

21245556_1937483256524356_1427537207_n 21244809_1937487159857299_1036144331_n

Համատեղ այցելության  ընթացքում  տեղի  ունեցան քննարկումներ, որից հետո  «Հելսինկյան Ասոցիացիա» և «Վելես» իրավապաշտպան  հասարակական կազմակերպությունների ղեկավարները  այցելեցին Շիրակի  մարզի դատախազություն, հանդիպեցին Շիրակի մարզի դատախազի տեղակալ՝  Արտյոմ Ավետիսյանին,  ներկայացրին  Կիրակոսյանների, Բոյաջյանների, Թումասյանների և Թորոսյանների   խնդիրները և փորձեցին  հստակ պատասխան ստանալ, թէ նման  մեծաքանակ  բողոքների դեպքում ինչպես է,  որ Մելադա Սարգսյանը մնում է անպատիժ և վերջինիս  հանդեպ հարուցված քրեական գործերը շարունակաբար կարճվում են: Զրույցի ընթացքում դատախազ  Ա. Ավետիսյանը ևս  համաձայնվեց այն մտքին, որ  Գյումրիի բազմաթիվ  քաղաքացիներ  տարիներ շարունակ բողոքներ են ներկայացնում Մելադա Սարգսյանի կողմից  վաշխառության վերաբերյալ և իրենք էլ քաջատեղյակ են  դրա  մասին,  սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային մի շարք որոշումներ  թևատում  են  դատախազությանը  և վերջիններս  զրկված են Մելադա Սարգսյանին  ըստ օրենքի պատժելու հնարավորությունից:

 

21268553_1528837100497388_1204662562_n21269558_1528837090497389_1245179817_n

21244496_1937493333190015_1148763905_n (1) 21291112_1528837097164055_1901378016_n

21291804_1937487886523893_1610444506_n