[:am]
ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանին
Հաղորդում հանցագործության մասին
2018թ․ ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այդ պահին դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, բառացիորեն արտաբերեց հետևյալ խոսքերը․ «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից»։
Նշված արտահայտությունը ոչ միայն պարունակում է ինքնախոստովանություն 2008թ․ մարտի 1-ին 10 քաղաքացիների սպանության, իրավապահների կողմից ոչ իրավաչափ և ոչ համաչափ ուժի, այդ թվում՝ հրազենի կիրառման հետևանքով հարյուրավոր քաղաքացիների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու, ինչպես նաև հազարավոր քաղաքացիների հիմնարար այլ իրավունքների խախտման և արդյունքում ժողովրդի իշխանությունը յուրացնելու համար պատասխանատվության, այլև վերջին օրերին խաղաղ հավաքներին մասնակցող քաղաքացիների կյանքի և առողջությանն ուղղված ուղիղ սպառնալիք էր պարունակում։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ պահանջում եմ անհապաղ քրեական հետապնդում հարուցել քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ, հանձնարարել անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու նրան հայտնաբերելու և նրա հնարավոր փախուստը կանխելու ուղղությամբ։
Մարինա Պողոսյան,
«Վելես» Իրավապաշտպան ՀԿ նախագահ
23․04․2018թ․
To RA General Prosecutor A. Davtyan
Report on crime
On April 22, 2018 during his meeting with Nikol Pashinyan at “Armenia Marriott” Hotel Serzh Sargsyan who at that moment was occupying the post of Prime Minister of Armenia literally said the following words: « you do not realize the extent of responsibility, you have not learned from the events of March 1, 2008. »
This phrase not only contains self confession of responsibility for the killing of 10 civilians on March 1, 2008 bringing various bodily injuries to hundreds of citizens as a result of unlawful and inadequate power by law enforcement bodies including firearms, as well as for violation of fundamental rights of thousands of citizens and usurpation of people’s power as a result, but also it contained a direct threat to the lives and health of citizens participating in peaceful assemblies these days.
Considering the above I demand immediate criminal prosecution against the citizen Serzh Sargsyan and to take urgent measures to detect him and prevent his possible escape.
Marina Poghosyan, President
of «Veles» Human Rights NGO
23.04.2018
[:]