Օգնիր տուժողին

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իր աջակցությունն է հայտնում գործադուլ հայտարարած փաստաբաններին

31.08.2017 | 16:50


Veles-for-Blank

Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, մեր պարտքն ենք համարում այս իրավիճակում սատարել փաստացի իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբաններին իրենց սկզբունքային պայքարում՝  իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ապօրինի գործողությունների դեմ:

Չափազանց կարևորում ենք հասարակական կազմակերպությունների աջակցությունը քաղաքացիական հասարակության մաս կազմող և իրավական պետության զարգացման համար կարևորագույն  գործառույթներ իրականացնող փաստաբաններին:

Կոչ ենք անում բոլոր նրանց ով իրապես մտահոգ է իրավական պետություն ստեղծելու գաղափարով, սեպտեմբերի 13-ին  միանալ գործադուլ հայտարարած փաստաբաններին:

«Վելես» Իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

31/08/2017