«Վելես» ՀԿ-ն COVID-19-ից  և  հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից (ՀՏՍԽ) տուժած քաղաքացիների համար ստեղծում է հոգեբանական աջակցության կենտրոն

| Veles Human Rights NGO | | Leave a Comment

Հարգելի քաղաքացիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ «Վելես» հասարակական կազմակերպությունը «Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի» աջակցությամբ սկսում է «Հոգեբանական աջակցության կենտրոն COVID-19-ից  և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից տուժած քաղաքացիների համար» ծրագիրը, որը տևելու է մինչև 2022 թ․ փետրվարը։

Ծրագրի շրջանակներում հոգեբանների խումբը անվճար հեռավար և խմբային/ անմիջական հոգեբանական աջակցություն են տրամադրելու քաղաքացիներին, ովքեր COVID-19-ով կամ ՀՏՍԽ -ից  պայմանավորված հայնտվել են ծանր սոցիալական և հոգեբանական պայմաններում։ Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու խոցելի խմբերի ներկայացուցիչները, այդ թվում և երեխաները, ովքեր կարող են դիմել մեզ ինքնուրույն կամ ծնողների միջոցով։

Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են  սահմանամերձ մարզերում հանդիպումներ հոգեբանների հետ, ինչպես  նաև առցանց հոգեթերապիայի սեանսներ լայն հասարակության համար։

Հետևեք «Վելես» ՀԿ-ի էջերին Facebook-ում, Twitterում և Youtubeում Հոգեբանական կենտրոնի աշխատանքներին իրազեկվելու և հոգեբանական անվճար աջակցություն ստանալու համար։

Հոգեբանական աջակցության կենտրոնի հեռախոսահամարները՝
Թեժ գիծ 08000-1313
+37433 801380 (Whats App, Viber, Telegram)
+37441 403513

Like this:

Our partners

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: