Աղվան Հովսեփյանին խնդրում է հսկողության տակ վերցնել Երիցյանի գործը forrights.am

 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի հետ սեփականության առքուվաճառքի պայմանագիր կնքած քաղաքացին դիմում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:

Հարգելի պարոն Հովսեփյան,

Այլևս չունենալով որևէ հույս իրավապահ համակարգի նկատմամբ, դիմում եմ Ձեզ և խնդրում Ձեր լիազորությունների սահմանում վերականգնել մեր խախտված իրավունքները:

2010թ բարձրաձայնվել է վաշխառուներ Հովհաննես Երիցյանի և Արտավազդ Այվազյանի և նրա ընտանիքի կողմից հանցավոր Ճանապարհով՝ բարձր տոկոսներով, մեզ գումարներ տրամադրելու և վաշխառությամբ մեզ ծանր կացության մեջ գցելու միջոցով, խարդախությամբ մեր անշարժ գույքին տիրանալու փաստի մասին:

Որպես վերոնշյալի ապացույց, ներկայացնում եմ վաշխառությամբ զբաղվելու փաստերի մասով մամուլում տպագրված նյութերի և այդ փաստերի հետ կապված հարուցված քրեական գործերի ցանկը.

1. Ոստիկանությունում քրեական գործ է հարուցված Հովհաննես Երիցյանի և Արտավազդ Այվազյանի՝ վաշխառությանմբ զբաղվելու մասով:

2. Ունեմ հեռախոսազրույց, որտեղ Հովհաննես Երիցյանը սպառնում է և հայհոյում է ինձ, սակայն քննիչը աչք է փակում այդ հանգամանքի վրա: Կյանքին սպառնալիք ներկայացնելու մասով քրեական գործ չի հարուցվել:

3. 13.10.2012թ վաշխառու Նորիկ Այվազյանի ընտանեկան կլանից, ի դեմս աղջկա՝ Լուսինե Այվազյանի և փեսայի Արմենակ Դալիբալթյանի կողմից տուժած Ներսես Պողոսյանի մասով «Առավոտ» թերթում հրապարակվել է «Չկարողանալով տոկոսներ վճարել՝ վաճառել է տունը և հողամասը» հոդվածը:

4. 17.03.2013թ «Հայկական ժամանակ» թերթում լույս է տեսել հոդված «Նորաշեն 2007 չբացահայտված գաղտնիքներ» վերնագրով, որտեղ նշվել է Հովհաննես Երիցյանի կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստի մասին:

5. 2014 հունվարին վաշխառու Հովհաննես Երիցյանի կողմից տուժած Գայանե Թումասյանի մասով «Հրապարակ» թերթում հրապարակվել է «Մեր օրերի Կորեյկոն» հոդվածը:

6. 23.01.2014թ վաշխառու Հովհաննես Երիցյանի կողմից տուժած Գայանե Թումասյանի մասով «168 ժամ» թերթում հրապարակվել է «Օգնեք վերադարձնենք մեր տունը» հոդվածը:

7. 15.04.2014թ «168 ժամ» թերթի միջոցով բաց նամակ ենք հղել ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին:

8. 23.03.2014թ. «Սուր անկյուն» հաղորդաշարով ցուցադրվել է նշված անձանց՝ վաշխառությամբ և խարդախությամբ զբաղվելու մասին հաղորդում:

9. 15.09.2014թ. «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության «ForRights.am» կայքում հրապարակվել է «Ես Երիցյանն եմ, ես հասարակ մարդ չեմ» հոդվածը, որտեղ ներկայացված հեռախոսազրույցները բացահայտում են Հովհաննես Երիցյանի եւ Արտավազդ Այվազյանի խոսքերի հակասությունները:

Կարևոր եմ համարում նշել նաև այն փաստը, որ վաշխառուների այս թնջուկը միշտ եղել է պաշտպանված և գործել է շատ կազմակերպված: Նրանք շինծու առքուվաճառքի պայմանագրով տիրանում են ուրիշի անշարժ գույքին և արհեստական ճանապարով ապահովում են «բարեխիղճ ձեռք բերողի» կարգավիճակը:

Այս պահին մենք վտարված ենք մեր իսկ տանից և գտնվում ենք անելանելի վիճակի մեջ: Ուստի խնդրում եմ Ձեր հսկողության տակ վերցնել տվյալ գործը:

Կանխավ շնորհակալություն

Սկզբնաղբյուրը`http://forrights.am/?ln=1&id_=18&page_id=13

 

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: