Այսօր «Վելես» ՀԿ գրասենյակում կրկին հյուրընկալել էինք Եվրասիա համագործակցություն հիմնադրամի զարգացման տնօրեն Մարինա Այվազյանին։
Դասընթացը անցկացվեց ակտիվ քննարկումների ձեւաչափով։ Հարց-պատասխանի միջոցով օգտակար խորհուրդներ եւ ընդունելի առաջարկներ ստացանք, որը վստահաբար կնպաստի մեր կազմակերպության հզորացմանը եւ մեր առաքելության իրականացմանը։
Հանդիպման Վերջում «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը շնորհակալագիր հանձնեց Մարինա Այվազյանին արդյունավետ եւ նպաստավոր աշխատանքի համար։
Մարինա Այվազյան՝ շնորհակալ ենք խիստ կարեւոր եւ արհեստավարժ զրույցի համար։