Օգոստոսի 22ին Veles NGO-ն մեկնարկում է Անվճար հոգեբանական խմբային աշխատանք 8-12 տարեկանների համար, որի նպատակն է պատերազմական սթրեսի հետևանքների հետ աշխատանքը, երեխաներին առավել գիտակից և ինքնուրույն դարձնելը: Ներառված են քանակությամբ 10 հանդիպումներ, որոնցից 1ը նախատեսված է երեխաների ծնողների համար։
Խմբային հանդիպումների ժամանակ աշխատանք է տարվելու երեխաների
-Վախի
-Անապահովության
-Կորստի
-Անվստահության հետ
Ինչպես նաև աշխատանքը նպաստելու է երեխաների
-Հոգեբանական Ինքնապաշտպանության հմտությունների զարգացմանը
-Էմոցիաները տարբերակելու հմտութան զարգացմանը
-Հոգեբանական ռեսուրսների վեր հանմանը
-Բռնությունը տարբերակելուն և ճանաչելուն
-Հոգեբանական , ֆիզիկական սահմանների ճանաչմանը
-Սահմանները պաշտպանելու հմտության զարգացմանը
-Հոգեկրթությանը
Խմբային աշխատանքի մեջ ներառված են
-Ինֆորմատիվ հատված
-Արտ թերապիա
-Խաղային թերապիա
Հանդիպումները բաղկացած են ինֆորմատիվ, խաղային ու թերապևտիկ մասերից:
Մեկ հանդիպման տևողությունը 90ր է
Խմբային աշխատանքի մասնակիցների քանակը 6-8 երեխա
Խմբային աշխատանքը կվարի մասնագիտությամբ հոգեբան Լենա Մանուկյանը