[:am]
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը փնտրում է հոգեբանների COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության պանդեմիայի պատճառով հոգեբանական աջակցության կարիք ունեցող Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ՀՀ քաղաքացիներին հեռավար եղանակով մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
Աշխատանքի սկիզբը՝ հունիսի 25։
Աշխատանքի տևողությունը՝ պայմանագրային։
Վճարումը՝ պայմանագրային։
Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 10։
Աշխատանքի նկարագրությունը․
Հոգեբանները հեռախոսազանգի, տեսակապ ապահովող հավելվածների, առցանց հաղորդակցության այլ միջոցներով հոգեբանական ծառայություն են մատուցելու COVID-19 համավարակից տուժած քաղաքացիներին, ինչպես նաև ամիսը 2 անգամ կանցկացվեն հաղորդումներ հոգեբանների մասնակցությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Պահանջվող որակավորումներ․
Հոգեբանի որակավորման բարձրագույն կրթություն,
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
Հայերենի գերազանց իմացություն,
Բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
Հեռահաղորդակցության միջոցներից օգտվելու կարողություն և փորձ,
Հետևյալ խմբերից առնվազն մեկի հետ աշխատելու փորձառություն․
Երեխաներ, դեռահասներ, բռնության ենթարկված անձինք, ԼԳԲՏԻ անձինք, կախվածություն ունեցող անձինք։
Դիմելու կարգը․
Հետաքրքրված անձինք մինչև հունիսի 10-ը ներառյալ պետք է իրենց ինքնակենսագրականներն ու ուղեկցող նամակները (առավելագույնը կես էջ) ուղարկեն info@veles.am էլեկտրոնային փոստին՝ նամակի առարկայի տողում նշելով «հոգեբանի աշխատանք» ։ Դիմած անձանց հետ կապ կհաստատվի բջջային հեռախոսահամարի միջոցով։
Ծրագիրն իրականացվելու է 2020 թ․ հունիս-դեկտեմբեր ամիսներին Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ։[:en]

Ծրագիրն իրականացվելու է 2020 թ․ հունիս-դեկտեմբեր ամիսներին Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ։[:]