[:am]Աշխատանքի հրավեր[:]

[:am]

«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է լրագրողների մրցույթ Երևանի քաղաքապետարանի աշխատանքները վերլուծելու և լուսաբանելու համար:
Աշխատանքի համար պահանջվող պայմաններն են.
• հայերենի գերազանց իմացություն,
• հետաքննող լրագրողի/ լրագրողի աշխատանքային փորձ,
• տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում (հեռուստառեպորտաժներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն),
• օպերատիվ լրահոսի տեղադրում կայքում,
• ակցիաների, տարբեր միջոցառումների և իրադարձությունների լուսաբանում,
• հարցազրույցների պատրաստում։
Նշված պահանջներին համապատասխանող լրագրողները կարող են «Վելես» ՀԿ ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV) և իրենց կողմից պատրաստված 2 լրագրողական նյութ՝ info@veles.am էլեկտրոնային փոստի միջոցով` նամակի վերնագրում նշելով «Լրագրող» բառը: Անհրաժեշտության դեպքում դիմողներին կզանգահարեն:

[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: