Ստորև հրապարակում ենք Կոտայքի մարզի դատախազ, 3-րդ դասի խորհրդական Ապրես Գրիգորյանի հստակ դիրքորոշումը և պատասխանը տարբեր լրատվամիջոցներին և լրատվական կայքերին:
![](https://i0.wp.com/veles.am/wp-content/uploads/2023/08/imgonline-com-ua-2to1-OCgeMb9I1Z58-1.jpg?resize=336%2C226&ssl=1)
Անդրադառնալով վերջին օրերին տարբեր լրատվական կայքերում տարածվող տեղեկություններին, հարկ եմ համարում պարզաբանել, որ այս ամենը պարզ իրավական գործընթաց է, սակայն փորձ է արվում այս ամենին ինչ-որ այլ երանգ հաղորդել, այս ամենը, ոչ այլ ինչ է քան իրավական անհամաձայնություն․ ես պարզապես իմ իրավական անհամաձայնությունն եմ հայտնել կայացված որոշմանը և հրամանին։
Դատախազությունը իմ տունն է և ես որևէ անձի դեմ որևէ անձնական խնդիր, առավելևս թշնամանք չունեմ, սա իմ հստակ դիրքորոշումն է և այս կերպ նաև հորդորում եմ այդ լրատվականներին չխեղաթյուրել և չառարկայազրկել այս իրավական գործընթացի բուն էությունը։ Շրջանառվող լուրերի այլ մանրամասներին անդրադառնալը ոչ կոռեկտ եմ համարում։ Հայց եմ ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որը ընթացքի մեջ է և դատարանը կտա բոլոր հուզող հարցերի պատասխանները։