[:am]
Վաղը՝ 2018 թվականի մայիսի 24-ին ժամը 14:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոնի նստավայր, հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1), դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, քննվելու է քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Գլխավոր դատախազության անգործության դեմ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքը։[:]