Դատավորը ազդվել է իրավապաշտպանի խոսքից և հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Մ․Պողոսյանի վերաբերյալ

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը 2020թ սեպտեմբերին ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է հասցեագրել առ այն, որ 2020թ․ օգոստոսին “Նոյան Տապան” զանգվածային լրատվության միջոցով հեռարձակված հաղորդման ժամանակ իրավապաշտպան Մ․Պողոսյանը իրեն զրպարտել է՝ կասկածի տակ առնելով իր գիտելիքները։
Возможно, это изображение 1 человек, сидит и в помещении
Դատավորի տրված հաղորդման հիման վրա 2020թ․ սեպտեմբերի 3-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․օր․344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Շուրջ երկու տարի տևած լուրջ հետաքննության արդյունքում 28․02․2022թ․ քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Ավելորդ չենք համարում նշել , որ դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից ներկայացված հաղորդումը ավելի հիշեցնում էր վրիժառության ակտ , քանի որ վերջինս վաղուց էր հայտնվել «Ժողովրդական Վեթինգ» նախաձեռնության ուշադրության կենտրոնում։ Մենք նախկինում անդրադարձել էինք նրա բարևարքությանը։
Հ․Գ․ Սուսաննա Գզոգյանը դիմել է Հակակոռուպցիոն մասնագիտացման վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու համար։

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: