[:am]Դատավորների կանայք ինչով են զբաղվում, որ թանկարժեք նվերներ են ստանում․ պետք է իմանանք ումից են ստանում 1in.am[:]

[:am]Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի քաղաքական կապերի, գույքային վիճակի, նախորդ շրջանում ունեցած գործունեության մասին, նաև նշեց, որ ՄԻԵԴ-ի որոշումներով հաստատված՝ քաղաքացու խախտումներ արած բոլոր դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն: Հեղափոխությունը սկսվա՞ծ է «Առաջին լրատվական»-ի այս հարցին ի պատասխան՝ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը մասնավորապես ասաց. «Դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն. այդ դեպքում՝ իսկ ո՞վ է մնալու, որովհետև համարյա թե չկա այդպիսի դատավոր, որը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ մի այլանդակ վճիռ կայացրած չլինի վերջին տարիներին: Ինչ վերաբերում է նրան, որ հանրությունը իմանա գույքային վիճակի մասին, ես կրկնում եմ, մենք այնքան փոքր երկրում ենք ապրում, որ այսօր չէ, որ պետք է իմանանք: Բոլորս էլ գիտենք, թե որ դատավորը ինչ է շնչում, ում հետ է շնչում, ուր է գնում և ինչ գույք ունի»:

«Շատ լավ է այս ամենը, և հուսամ, որ օդում չի մնա, որովհետև անցյալ տարի էլ շատ լոզունգներ եղան, շատ բաներ ասվեցին, բայց չեղան: Ամեն ինչ կիսատ է մնացել: Պետք էր ինչ-որ վերջի հասցնել Եվ ժողովուրդը ապրելու համար է, ժողովուրդը անընդմեջ փողոց դուրս գալու համար չէ»,- նշեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.1in.am/2563669.html[:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: