Դիվանագիտական անձնագիրը ՀՀ ԱԳՆ կողմից տրվող փաստաթուղթ է, որը տրվում է բարձր պաշտոններ ունեցող անձանց և դիվանագետների ընտանիքներին։ Վերջերս Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտնեց, որ չեղարկվել է 254 անձի դիվանագիտական անձնագիր։ Անձանց մեծ մասը այնպիսի պաշտոնյաներ են կամ պաշտոնյաների ընտանիքների անդամներ, որոնց օրենքով չպիտի տրամադրվեին դիվանագիտական անձնագրեր։
Օրինակ՝ նման անձնագրեր են ունեցել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքների անդամները, ինչի մասին Հակակոռուպցիոն բլոգը տեղեկացրել էր։
Չհերքելով դիվանագիտական անձնագիր անօրինաբար ստացած անձանց դերը՝ այնումենայնիվ, ակնհայտ է, որ գլխավոր մեղավորը այդ անձնագրերը հանձնած կառույցն է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ այդմ՝ “Վելես” իրավապաշտպան ՀԿ-ն ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ խնդրելով քրեական գործ հարուցել և դիվանագիտական անձնագրեր բաժանած պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ենթարկել քրեական պատասխանատվության:
Կից ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդումը։
Հաղորդում հանցագործության մասին
The diplomatic passport is a document awarded to high-ranking officials and families of diplomats by the Foreign Ministry of Armenia. Spokesman of the Foreign Ministry of Armenia, Tigran Balayan informed recently that 254 diplomatic passports had been canceled.
Most people were governmental officials or family members of governmental officials who were not lawful to have been awarded with diplomatic passports. For example, family members of Serzh Sargsyan and Robert Kocharyan had such passports. This was informed about in the Anti-Corruption Blog.
Without relinquishing the role of those who obtained a diplomatic passport illegally, yet evidently the blame falls mainly on the structure that had awarded those passports, i.e. the Ministry of Foreign Affairs of Armenia. According to this, “Veles” human rights NGO filed a report on the crime to the Prosecutor General of Armenia, by which requesting to initiate a criminal case and to subject to criminal liability those who awarded the diplomatic passports thus abusing their official powers.
The crime report is attached.
Հաղորդում հանցագործության մասին
Continue reading at https://acblog.am/?p=2111&lang=en | AntiCorruption[:]