[:am]
![Снимок](https://i0.wp.com/veles.am/wp-content/uploads/2018/04/Снимок-1-300x154.jpg?resize=300%2C154)
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տևեց մի քանի րոպե:
Նախատեսվածի նման կողմերը ժամը 10:00-ին եկել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոց: Հանդիպումը կազմակերպվել էր լրագրողների ներկայությամբ:
«Ուրախ ենք, որ արձագանքեցիք խոսելու իմ բազմաթիվ կոչերին: Թեև ես լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել, այդուհանդերձ ուրախ եմ»,- այս խոսքերով հանդիպումը սկսեց ՀՀ վարչապետ Սարգսյանը:
Ի պատասխան նրա՝ Փաշինյանը նշեց, որ այստեղ թերևս կա թյուրըմբռնում, քանի որ նա չի եկել երկխոսության, այլ եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ փոխանցման հարցը:
«Դա բանակցություն չի, դա երկխոսություն չի: Դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք չեք քաղել դասեր մարտի 1-ից: Եվ եթե պետք է խոսել այդ տոնով, ապա ինձ մնում է միայն ևս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ողջ պատասխանատվությունը ձեր վրա է»,- հայտարարեց Սարգսյանը:
Փաշինյանը հստակեցրեց, որ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել խոսել սպառնալիքների լեզվով: Նա նշեց, թե իրավիճակը Հայաստանում արդեն փոխվել է, իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը:
http://www.1in.am/2339357.html
https://www.youtube.com/watch?v=cKXxgVn3mWY[:]