[:am]https://www.youtube.com/watch?v=o3AZrBA5-AI
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և համարում է այն իշխանության կողմից հետապնդում՝ իր իրավապաշտպան գործունեությունը կասեցնելու նպատակով։
«Ես այդ մեղադրական ճառը կվերագրեի ոչ թե ինձ, այլ դատախազության սնանկությանը․ դատախազ Բագրատ Ղազինյանի կարդացած մեղադրական այդ ճառը դատաքննության հետ որևէ առնչություն չուներ և 6 տարի 6 ամիս ժամկետով ինձ ազատազրկելու դատախազի պահանջը նրանց վախի չափման միավորն է , այսինքն՝ ինձանից վախենում են 6 տարի 6 ամսով»,- «Առաջին լրատվական»–ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Մարինա Պողոսյանի գործով մեղադրող դատախազ Բագրատ Ղազինյանը կարդացել է մեղադրական ճառը և պահանջել է «Վելես» իրավապաշտպան հկ նախագահ Մարինա Պողոսյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով։
Մարիան Պողոսյանը հավելում է․«Ես մեծ սիրով մեր հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին կանչում եմ ինձ հետ մենամարտի․ ես պատրաստ եմ ցանկացած հարթակում, ցանկացած քանակի լրագրողների և իրավաբանների ներկայությամբ տող առ տող ապացուցեմ, որ դատախազությունն իմ նկատմամբ կեղծ մեղադրանք է հաստատել և, եթե Արթուր Դավթյանը ունի այդքան տղամարդկություն, այդքան գիտելիքներ և հանդգնություն, ապա ես նրան այսօր մարտահրավեր եմ նետում»։
Իրավապաշտպանի խոսքերով՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործի թիկունքում որպես պատվիրատու կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա մերձավոր շրջապատը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Դիանա Դավթյան
http://www.1in.am/2280034.html[:]