[:am]https://www.youtube.com/watch?time_continue=106&v=dZnLL3i23CA
Հատկապես այն իրավիճակում, որում գտնվում ենք, այն բարդ ժամանակաշրջանում, որում ապրում ենք, իրավապաշտպան, առավել ևս` իրավապաշտպան կառույցի ղեկավար լինելը շատ պատասխանատու է: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում նշելով այս մասին, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն ասաց.
«Որովհետև իրավապաշտպանների վրա դրված է շատ մեծ բեռ` լինել անաչառ, չառաջնորդվել հուզմունքներով, զգացմունքներով, դա շատ կարևոր է, որովհետև ես տեսնում եմ, թե մարդիկ ինչքան են, չասեմ չարացել, որովհետև դա արդարացի բողոք է, բողոքի մեծ զգացում ունեն, և շատ անգամ այդ անաչառությունն այդ մադասիրության սկզբունքները սկսում է խախտել: Այս այն դեպքն է, երբ իրավապաշտպանները պետք է լինեն իրենց բարձրության վրա, ես կարծում եմ, մենք շատ մեծ դեր ունենք ու շատ կարևոր, ֆիլտրի դեր պետք է ունենանք այս իրավիճակում»
«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն արտահայտելով իր դժգոհությունը ոստիկանությունից, ասաց.
«Վերջերս ունեինք դեպք, երբ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել… Ամեն դեպքում, անկախ կատարած հանցագործությունից, ընդհանրապես, անկախ ամեն ինչից, մարդու կյանքը դա ամենաթանկ արժեքն է, և մարդու կյանքը վտանգված էր: Պարոն Սիմոնյանը դիմել էր արդարադատության նախարարին ընդամենը մեկ խնդրանքով, որպեսզի այդ դատապարտյալին տեղափոխեն մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, որովհետև վերջինիս կյանքն այնտեղ վտանգված է, սակայն արդարադատության նախարարությունը անհաղորդ էր մնացել, որը ինձ համար անընդունելի է: Գիտեք, երբ որ նույնիսկ մեկ մարդու կյանքի մասին է խոսքը գնում, պետք է մենք անհապաղ կարողանանք արձագանքել, բայց այդտեղ, ասենք, ոչ ես կարող եմ արձագանքել, ոչ էլ դուք կարող եք արձագանքել, դրա համար կա կառույց, արդյոք կարելի՞ է հետմահու…»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
[:]