[:am]Երթ դեպ ԿԸՀ՝ ՀՀԿ-ին ընտրական պրոցեսներից հեռացնելու պահանջով Azatutyun.am[:ru]«Марш позора» к Центральной избирательной комиссии РА Azatutyun.am[:]

[:am]

ACCC74B8-5E15-4DAA-AEF9-43381826DB96_w1023_r1_s

Ազատության հրապարակից մեկնարկել է «Ամոթի հերթ»-ը դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։

Երթի մասնակիցները պահանջում են, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, իր իրավասությունների շրջանակում, դիմի դատարան և ընտրական պրոցեսներից հեռացնի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ)։

«Մեր ակցիան ուղղված է հանձնաժողովին, որից պահանջում ենք դիմում ներկայացնել դատարան և ՀՀԿ-ին հեռացնել ընտրական պրոցեսներից, որովհետև, որպես իշխող ուժ, ՀՀԿ-ն շարունակաբար չարաշահել է վարչական ռեսուրսները, որի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հստակ, փաստարկված ուսումնասիրություն է ներկայացրել», – հայտարարեց երթի կազմակերպիչներից, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ շարունակելով. – «ՀՀԿ-ն, օգտագործելով իշխանական իր լծակները, ներգրավել է վարչական ռեսուրսների չարաշահման մեջ հանրակրթական դպրոցների տնօրեններին, մանկապարտեզի տնօրեններին և, ըստ էության, կրթական հաստատությունները ներգրավել քաղաքական գործընթացի մեջ»։

http://www.azatutyun.am/a/28391783.html

[:ru]

https://www.azatutyun.am/a/28391783.html

 [:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: