[:am]Ինչ են պահանջում իրավապաշտպանից Lragir.am[:ru]Что требуют от правозащитника Lragir.am[:en]What is the human rights defender being asked for? Lragir.am[:]
«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը մարտի 6-ին քննվեց Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ իրավապաշտպանին ներկայացվեց ևս մեկ քաղաքացիական հայց՝ փաստաբան Հրանտ Անանյանը գործով տուժող Արփի Սուրենի Մերասի անունից պահանջեց դրամական փոխհատուցում, և մեղադրող դատախազը մեղադրանք առաջադրեց տուժողին պատկանող գույքի վաճառքից գոյացած գումարի յուրացման համար։Պողոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և այն կապում է իր իրավապաշտպանական գործունեության հետ:
Պողոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը չի հասկանում մեղադրանքի էությունը և խնդրեց դատարանին պարզաբանել այն։