[:am]Իրավապաշտպանը՝ ամբաստանյալի աթոռին. նա փողերի լվացման փաստեր ունի A1plus.am[:ru]Правозащитник на скамье подсудимой- она имеет факты отмывания денег A1plus.am [:]
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։ Նա մեղադրվում է ուրիշի գույքը անհատույց և շահադիտական դրդումներով յուրացնելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա հափշտակել է Կանադայի քաղաքացի Արփի Մերասի՝ Նալբանդյան 50 շենքում գտնվող բնակարանը եւ վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլարը:
«Գիտեք՝ սպիտակ թելերով է կարված, երբ որ մեղադրող դատախազը եւ քննիչը գրում են, որ ես ինքս այդ կնոջը դրդել եմ, որ լիազորագիր տա, ոնց կարող էի դրդել, երբ 9 ամիս բացակայել է: Երբ այդ հարցը տվեցի, ասեցին դուք հեռվից կարող եք հոգեբանորեն դրդել»,- ասաց Մարինա Պողոսյանը:
Նա հայտարարում է՝ փորձում են իրեն լռեցնել, որպեսզի չբարձրաձայնի Հայաստանում կոնկրետ անձանց կողմից փողերի լվացման փաստերի մասին, որոնք վերաբերում են Քաղավիացիայի նախկին գլխավոր վարչության պետ Երիցյանի հետ կապված մոտ 3 մլն դոլարի չափով եւ 5 մլն դոլարի չափով օֆշորային կազմակերպություններից խարդախությամբ փոխանցումներին ՀՀ նախկին դատախազ Օսիպովի ընտանիքին՝ ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկի միջոցով:
Այսօրվա դատական նիստը շատ կարճ տեւեց: Պաշտպանի միջնորդությամբ գործն ընդհատության կարգով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ուղարկվեց Կենտրոնի դատարան։
«Թե բնակարանն է գտնվում Կենտրոնի տարածքում, թե գործարքն է իրականացվել Կենտրոնի դատարանում»,- ասաց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը
Պաշտպանական կողմի պնդմամբ՝ այս գործով օրենքով սահմանված հաղորդում չի ներկայացվել։
«Գործի սարքված լինելը ապացուցվում է նրանով, որ հաղորդումը հանցագործության մասին տրվել է այն ժամանակ, երբ մարդը Հայաստանում չի եղել, չի բնակվել եւ իր անունից ստորագրել է մեկ այլ անձ, իր անվան դիմաց»,- ավելացրեց Մարինա Պողոսյանը:
Տուժողի ներկայացուցիչը դատավարության այս փուլում չցանկացավ մեկնաբանություն տալ։