[:am]![imgonline-com-ua-Resize-GVdpgALGTBF9Vc8B](https://i0.wp.com/veles.am/wp-content/uploads/2019/11/imgonline-com-ua-Resize-GVdpgALGTBF9Vc8B-300x168.jpg?resize=300%2C168)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Այսօրվա նիստում քննարկվեց «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի ներգրավվումը՝ որպես գործով անցնող տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Արամ Օրբելյանը առարկեցին, որպեսզի Մարինա Պողոսյանը ներգրավվի՝ որպես տուժողի ներկայացուցիչ։ Մասնավորապես Արամ Օրբելյանն ասաց, որ սույն գործով չի կարող ներկայացուցիչ լինել ՀԿ ներկայացուցիչը։
Մարինա Պողոսյանն էլ առարկեց պաշտպանական կողմի հայտարարությանը՝ նշելով, որ հասկանալի է իր անձի անցանկալի լինելը կողմի համար, սակայն Սուրեն Հովհաննիսյանը դիմել է իրենց կազմակերպությանը, որպեսզի ինքը մասնակցի այդ նիստին։
«Չկա նման օրենք, որը իրավապաշտպան ՀԿ-ին գրանցի միայն այն դեպքում, երբ իրավապաշտպանը պիտի լինի փաստաբան։ Սա խոչընդոտ չի, սա մյուս կողմի քմահաճությունն է, նրանք իրենց անձնական մոտիվներից չեն ցանկանում, որպեսզի ես մասնակցեմ նիստին»,- ասաց Մարինա Պողոսյանը։
Դատարանը՝ լսելով կողմերին՝ թույլատրեց Մարինա Պողողսյանին ներգրավվել՝ որպես Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ։
https://newarmenia.am/%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%A5%D6%80%D5%A3%D6%80/?fbclid=IwAR394pHh6_yrryg69tfNGAdhs7yiY85NjvYDlCCrXazvfUDEUI7Xwq-bkfM[:]