[:am]Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու գործով բողոքի քննությունը կշարունակվի հուլիսի 25-ին Hcav.am[:]

[:am]

51aa0c8deeed1e833d937cf24e9d9dc7

2018 թ. հուլիսի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու և դրա վերաբերյալ հարցմանը կեղծ պատասխան տրամադրելու մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու ՀՀ ՀՔԾ՝ 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշման դեմ բողոքը: Մ. Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու որոշումը դատարանը կայացրել է 2015 թ. սեպտեմբերի 14-ին, երբ վերջինս քրեական գործում ներգրավված է եղել որպես վկա և հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Մինչդեռ վերոնշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կարող է իրականացվել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, և անհրաժեշտ տեղեկատվությունը ուրիշ որևէ միջոցով ստանալ հնարավոր չէ: Իր նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացված լինելու մասին Մ. Պողոսյանն իմացել է իր դեմ ապօրինի հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ՝ 2017թ. օգոստոսին, որի շրջանակում, ի դեպ, ավելի ուշ՝ 2018 թ. մայիսին, նա արդարացվեց: Մինչդեռ նրա հարցմանը ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Ա. Ասատրյանը հայտնել էր, թե մինչ հարցման պահը՝ 2017 թ. օգոստոսի 17-ը, նման գործողություն նրա նկատմամբ չի իրականացվել՝ տրամադրելով ակնհայտ կեղծ տեղեկատվություն: Ապօրինի «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացանելու և դրա վերաբերյալ հարցմանը կեղծ պատասխան տրամադրելու մասին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշմամբ քրեական գործ չէր հարուցել: ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Գ. Մարգարյանը հանցակազմ չէր տեսել ինչպես ոստիկանների գործողություններում, այնպես էլ հաղորդում ներկայացրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի գործողություններում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված սուտ մատնության հիմքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը քննիչի որոշումը բողոքարկել էր ՀՀ Գլխավոր դատախազություն և շեշտել, որ սուտ մատնության ուղղությամբ քննությունը իրավապաշտպանի վրա ճնշում գործադրելու միջոց է, որպեսզի վերջինս խուսափի հանցագործության մասին բարձրաձայնելուց: 2017 թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը հանցակազմ չէր տեսել ոչ օպերատիվ-հետախուզական միջողառում իրականացնելու, ոչ էլ դրա վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելու մեջ: Առաջինի առնչությամբ նա վերահաստատել էր քննիչ Գ. Մարգարյանի պնդումը, թե «կասկածվում է» և «կասկածյալ» եզույթները նույնը չեն: Նրա պնդմամբ՝ վերջինը առաջինի մասնավոր դրսևորումն է միայն: Եվ անձը կարող է կասկածվել հանցագործություն կատարելու մեջ, սակայն «կասկածյալի» դատավարական կարգավիճակ չունենալ: Ինչ վերաբերում է հարցմանը կեղծ տեղեկատվություն տրամադրելուն, գլխավոր դատախազի տեղակալը դա վրիպակ էր համարել և նշել, որ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկատվություն է տրամադրել միայն իրենց կողմից կատարած միջոցառումների մասով, պարզապես մոռացել է նշել «ՔՀԳՎ» հապավումը: Իսկ իրավապաշտպանի նկատմամբ սուտ մատնության հիմքով հետապնդում իրականացնելու մասով նշել է. «հաղորդում տված անձի արարքին իրավական գնահատական տալը հիմնավոր է և օրինական»: Հուլիսի 11-ին Ա. Սաքունցը դատարանում ներկայացրեց բողոքի հիմքերն ու հիմնավորումները, նշեց, որ վերը նշված հանգամանքները վկայում են վարույթն իրականացրած մարմնի՝ ոչ պատշաճ քննություն իրականացնելու մասին և ընդգծեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի ոչ պատշաճ կիրառման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վտանգավորությունը:

Դատական նիստին ներկա քննիչ Գ. Մարգարյանն ու դատախազ Հ. Ասլանյանը առարկեցին բողոքի դեմ:

def6ae321bfddcb1b3115d6a19fd9ce4

Ա. Սաքունցը միջնորդեց նաև ստանալու քննիչի որոշմամբ վկայակոչված նախապատրաստված նյութերը՝ հասկանալու համար, թե որքանով է վարույթն իրականացնող մարմինը ջանքեր գործադրել նյութերի նախապատրաստման փուլում: Միջնորդությունը բավարարվեց: Բողոքի քննությունը կշարունակվի 2018 թ. հուլիսի 25-ին՝ ժամը 16:00-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ «Վելես» ՀԿ֊ի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/14-07-2018-01-2/ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 [:]

Like this:

Մեր գործընկերները

© 2021 Veles. All rights reserved. Designed by Hakob Jaghatspanyan.
%d bloggers like this: