[:am]
Այսօր Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ Արփի Մերասի և «Վելես» կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը, որի ժամանակ իրավապաշտպան Մարինա Պողոսյանն արդարացվեց:
Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը, դրանում առկա գույքերը և դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլար գումար:
http://legalinfo.am/2018/05/30/%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80/[:]