[:am]
Հետխորհրդային երկրների շարքում կոռուպցիայի դեմ պայքարի առումով 2016 թվականին մեծ առաջընթաց է ապրել Բելառուսը՝ դառնալով երկրորդը աշխարհում կոռուպցիայի մակարդակը կտրուկ իջեցրած երկրների շարքում։ Այս մասին ասված է «Կոռուպցիայի գնահատման ինդեքս-2016» զեկույցում, որն ամեն տարի պատրաստում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։ Մասնագետները կոռուպցիայի մակարդակի գնահատումը ներկայացնում են 100֊նիշանոց սանդղակով, որտեղ ավելի բարձր թիվը դրական է։
Հայաստանում վերջին տարվա ընթացքում կոռուպցիայի հաղթահարման առումով փոփոխություն գրեթե չի եղել։ Հայաստանը անգամ 2 նիշով հետընթաց է գրանցել՝ ստանալով 33 միավոր։ Հարավային Կովկասում կոռուպցիան ամենաարդյունավետ կերպով հաղթահարվում է Վրաստանում․ անցյալ տարվա համեմատ այս պետությունը 5 նիշով բարձրացրել է իր ցուցիչը՝ հավաքելով 57 միավոր։ Ադրբեջանն ունի 30 միավոր։
Հետխորհրդային տարածքում կոռուպցիայի բարձր մակարդակը շարունակում են պահպանել Ուկրաինան և Ռուսաստանը՝ 29-ական միավոր։
Այս տարվա զեկույցը այսօր «Մեդիա֊կենտրոնում» ներկայացրել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Լրագրողները հիշեցրել են, որ 2014 թվականից ի վեր, Հայաստանի կառավարությունը հակակոռուպցիոն խորհուրդներ է ստեղծում։ Թե որքանով են այդ խորհուրդները արդյունավետ հարցին, Հոկտանյանը պատասխանել է, որ դրանք կոռուպցիայի դեմ պայքարելու համար ամենաարդյունավետ ձևը չեն։ «Կարևորը, իհարկե, քաղաքական կամք ունենալն է։ Եթե կա քաղաքական կամք, ստեղծում են մասնագիտական խորհուրդներ», ֊ ասել է նա։
http://epress.am/2017/01/25/%d4%bf%d5%b8%d5%bc%d5%b8%d6%82%d5%ba%d6%81%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%80%d5%a1%d5%b5.html
[:ru]
В 2016-ом среди постсоветских стран с точки зрения борьбы с коррупцией большой прогресс пережила Беларусь, став второй среди государств, резко сокративших уровень коррупции. Об этом говорится в докладе «Индекс восприятия коррупции – 2016», ежегодно подготавливаемом антикоррупционным центром «Transparency International». Эксперты оценивают уровень коррупции по 100-балльной шкале.
За последний год изменений с точки зрения преодоления коррупции в Армении почти не было. Армения даже набрала на 2 балла меньше – 33. Самой эффективной в борьбе с коррупцией на Южном Кавказе оказалась Грузия. Ее показатель по сравнению с прошлым годом увеличился на 5 баллов – 57. У Азербайджана 30 баллов.
Высокий уровень коррупции на постсоветском пространстве сохраняется в Украине и РФ, набравших по 29 баллов.
Данные доклада на пресс-конференции в среду, 25 января, представил руководитель программ Антикоррупционного центра «Transparency International» Варужан Октанян.
Журналисты напомнили, что правительство Армении создает антикоррупционные советы с 2014 года. Октанян заметил, что это не самый эффективный способ борьбы с коррупцией. «Конечно, важно иметь политическую волю. Если она есть, создаются профессиональные советы», — сказал он.
http://epress.am/ru/2017/01/25/%d0%92-%d0%90%d1%80%d0%bc%d0%b5%d0%bd%d0%b8%d0%b8-%d0%bd%d0%b5%d1%82-%d0%bf%d1%80%d0%be%d0%b3%d1%80%d0%b5%d1%81%d1%81%d0%b0-%d0%b2-%d0%b1%d0%be%d1%80%d1%8c%d0%b1%d0%b5-%d1%81-%d0%ba%d0%be%d1%80%d1%80.html
[:en]
[:]